Последние новости

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը սադրեց և երկիրը տարավ կապիտուլյացիայի և միայն իր հեռացումից հետո պետք է նոր Կառավարություն ձևավորվի, որի ներքին և արտաքին որոշակի խնդիրների կարգավորումներից, վիճակը կայունացնելուց հետո պետք է կազմակերպվի նոր ընտրություններ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը՝ խոսելով այն արտահերթ ընտրությունների մասին, որոնց մասին խոսում է իշխանությունը:

Նշենք, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո, երբ ընդդիմադիր ուժերը, հասարակությունը սկսեցին պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վերջինս ընդհանրական պատասխանեց, որ բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նրա հրաժարականի պահանջով դեռ ժողովուրդը հանդես չի եկել:

«Նոր ընտրությունները պետք է տեղի ունենան նոր վարչապետի պարագայում: Ես կարծում եմ, որ այս մոտեցումն ամենաօպտիմալն է և քաղաքականը: Թե ինչու իշխանությունը դեռ չի գնացել անգամ իր ասած արտահերթ ընտրություններին, կապված է հանրային ճնշման ճիշտ չափից: Ամեն ինչ կախված է հանրային ճնշման ուժից, քանի որ մեր հանրությունը դեռ հետպատերազմյան շոկի մեջ է և դեռ հարյուրհազարավոր մարդիկ դուրս չեն գալիս փողոց և չեն վռնդում այս իշխանությանը».-ասաց նա:

Սակայն Թևանյանի խոսքով՝ սա դեռ իրավիճակը չի փոխում և բացարձակ չի նշանակում, որ իշխանությունը հանրային աջակցություն ունի: «Իշխանությունը շատ ցածր լեգիտիմության աստիճան ունի և այս պարագայում որևէ կերպ չի կարող պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը»:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենը չցանկացավ մեկնաբանել իշխանականների այն խոսքը, թե ժողովուրդը չի պահանջում նրանց հրաժարականը և միայն այդ դեպքում են նրանք գնալու արտահերթ ընտրություններին:

«Ես չեմ մեկնաբանելու նրանց բարբաջանքները: Ամեն դեպքում, սա հասարակության որոշման խնդիրն է, մեր հասարակությունը պետք է որոշում կայացնի, որ պետք է փոխի, ուրեմն հաստատ կփոխի: Կարծում եմ, որ ընդդիմությունն էլ, առնվազն, իր մարտավարության մեջ պետք է փոփոխություններ մտցնի, փորձի ավելի լայն հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական մեսիջներով հանդես գալ և տա տեսլականը, թե ինչ է լինելու, առաջարկի նորմալ թիմ, որը երկիրն այս վիճակիս դուրս կհանի»,-ընդգծեց Թևանյանը:

Ըստ նրա՝ եթե այս շտկումները լինեն ընդդիմության կողմից, ապա քայլերը ճիշտ կետի կհասցնեն, քանի որ մեկ բան հստակ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կա համահայկական, համահասարակական և համաքաղաքական կոնսենսուս: «Այդ հարցի շուրջ որևէ մեկը չի վիճում, պարզապես հարցը լուծելու համար պետք է ճիշտ գործիքակազմ ընտրել»:

Tert.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ