Последние новости

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԼԱՉԻՆՈՎ ԱՐՑԱԽ ԿԱՐՈՂ ԵՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

Ի լրումն երեկվա գրառմանը: Ֆրանսիական պատվիրակության հետ կապված պատմությունից հետո Ռուստամ Մուրադովը՝ Արցախում ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարը, գրել է Վաղարշակ Հարությունյանին նամակ, որում, մասնավորապես, ասել է, որ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար և նախքան նոր հրահանգներ ստանալը խաղաղապահները Արվախի տարածք թույլ կտան մուտք գործել այն երկրների քաղաքացիներին, որոնք ստորագրել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ի լրումն երեկվա գրառմանը: Ֆրանսիական պատվիրակության հետ կապված պատմությունից հետո Ռուստամ Մուրադովտ՝ Արցախում ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարը, գրել է Վաղարշակ Հարությունյանին նամակ, որում, մասնավորապես, ասել է, որ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար և նախքան նոր հրահանգներ ստանաը խաղաղապահները Արվախի տարածք թույլ կտան մուտք գործել այն երկրների քաղաքացիներին, որոնք ստորագրել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը: Նամակում նշված է, որ այդպիսի անցումը կիրականացվի Նիկոլի և Իլհամի ԲԱՆԱՎՈՐ պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել հունվարի 11-ին: Վաղարշակ Հարությունյանը գաղտնի է պահել այդ նամակը:

Այդ նամակի էությունը կայանում է նրանում, որ Հայաստանից Լաչինով դեպի Արցախ կարող են տեղափոխվել միայն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները: Մնացած բոլորին անհրաժեշտ կլինի ստանալ Ադրբեջանի թույլտվությունն Արցախ այցելելու համար: Դե ինչ, ակնհայտ է, որ Հայաստանը հաստատել է իր կարգավիճակը՝ որպես քավության նոխազ, և չի մտածում այդ վիճակից դուրս գալու մասին: Այդ հարցի շուրջ Հայաստանի ԱԳՆ-ի լռություն դրա վառ ապացույցն է:

Հ.Գ. Ես անկեղծորեն մաղթում եմ հաջողություն սփյուռքի հայերին, Նիկոլին բոլոր վերջույթներով սատարողներին և Արցախ այցելել ցանկացողներին ադրբեջանական դեսպանատների անձնակազմի հետ շփման գործում»,-գրել է Միքայել Մինասյանը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ