Последние новости

Հայկ Ալումյան․ Մարտի 1-ին գործը բաղկացած է բազմաթիվ միֆերից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված մարտի 1-ին գործը բաղկացած է բազմաթիվ միֆերից։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Քոչարյանի փոստաբան Հայկ Ալումյանը։

«Միֆերից մեկն էլ այն է, որ ցույցը եղել է խաղաղ, իսկ ցույցն արգելողները, ցրողները դաժանաբար են գործել ու անցել են ուժի կիրառման բոլոր ողջամիտ սահմանները։ Հիմա արդյունքը` 32 քաղաքացիական անձ է տուժել, ովքեր չեն ունեցել հատուկ պաշտպանության միջոցներ` սաղավարտ, զրահաբաճկոն, պաշտպանիչ հանդերձանք։ Եվ տուժել է 187 ոստիկան, ովքեր եղել են հատուկ հանդերձանքով»,– ասաց Ալումյանը։

Փաստաբանը նաև նշեց, որ այդ ոստիկաններից շատերը Քոչարյանի ու մյուս նախկին պաշտոնյաների գործով որպես տւժող չեն ներգրավվել, թեև մարտի 1-ի հիմնական գործում ներգրավված են, կան նրանց մասին տվյալներ, լուսանկարներ և այլն։ Իսկ ներգրավված տուժողները դատարան չեն գալիս։

«Ես նաև գիտեմ, թե ինչ կոպիտ խախտումներ են թույլ տրվում այն տուժողների նկատմամբ, որոնք ուզում են դատավարությանը մասնակցեն և ունեն տեսակետ, որն այս պահին չի համընկնում մեղադրանքի տեսակետի հետ»,– ասաց Ալումյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ