Последние новости

Սերգեյ Կոպիրկին․ Գերիների հարցը կլուծվի

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայ ռազմագերիների հարցն այն առաջնահերթ խնդիրներից մեկն է, որոնք լուծվում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում։

«Ես չեմ չափազանցնում, երբ ասում եմ, որ սա իսկապես առաջնային հարցերից մեկն է, որով զբաղվում են անձամբ մեր նախագահը, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը»,– նշեց Կոպիրկինը:

Նրա խոսքով` հարցը ցանկալի արագությամբ չի լուծվում, բայց այդ ուղղությամբ առավելագույն ջանքեր են գործադրվում։ Կոպիրկինը վստահեցրեց` խնդիրն ի վերջո լուծվելու է, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ