Ճշմարիտյան․ Եթե տնտեսության անկման տեմպը ևս 2 ամիս շարունակվի, դժվար է ասել, թե ինչ կլինի
Ընդհանուր տնտեսական քաղաքականության անարդյունավետության դեպքում ցանկացած պարտք դառնում է ռիսկային։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդյունաբերության և առևտրի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, թե կառավարության պարտքն այս տարվա վերջին կհասնի մոտ 8,5 մլրդ դոլարի, այսինքն՝ կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը ընդհանուր պարտքի մասով կկազմի 70 տոկոս։
«Դիտարկենք երկիրը որպես մեկ տնտեսական սուբյեկտ և դա պրոյեկտենք մեկ տնտեսական սուբյեկտի վրա․ ենթադրենք՝ տնտեսական սուբյեկտը պարտք է վերցրել, պարտքը վերցնելիս պետք է հաշվարկի՝ ինքն ի՞նչ աշխատանք, ի՞նչ արդյունավետությամբ պիտի դա անի, որ պարտքը հնարավոր լինի վերադարձնել։ Չի կարող տնտեսվարող սուբյեկտը պարտք վերցնել ու այդ գումարը ուղղել սպառմանը, աշխատողներին աշխատավարձ տալուն, ոչինչ չարտադրի, ոչինչ չստեղծի, հետո գնա մի ուրիշ տեղից ավելի մեծ պարտք վերցնի, որպեսզի նախորդ պարտքը մարի և մնացածը նորից ուղղի սպառմանը։ Նույնը՝ երկրի դեպքում․ եթե արդյունավետությունը հնարավոր լինի ապահովել, ցանկացած պարտք կարելի է սպասարկել։ Պարտքը պետք է լինի նպատակային, որտեղ է օգտագործվում, եթե զուտ սպառման համար, չեմ կարծում, որ դա ընդունելի է, եթե կոնկրետ ծրագրերին, որոնք հետո այնպիսի արդյունավետություն են ապահովելու, որ հնարավոր լինի այդ պարտքը թեկուզ իր մասով սպասարկել, ապա այդտեղ խնդիր չկա»,- ասաց նա։
Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ խնդիրն ընդհանուր տնտեսական քաղաքականության մեջ է. «Այսինքն՝ զուտ պարտքի գոյությունը դեռևս չի նշանակում, որ դա շատ վատ բան է։ Իհարկե, շատ լավ կլինի, որ պարտքը չլինի, լինենք ինքնաբավ։ Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հաշվարկում են, որովհետև եթե ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի տոկոսը փոքր է, նշանակում է ՀՆԱ-ն, այսինքն՝ նոր ստեղծված արդյունքը հնարավորություն է տալիս ոչ միայն այդ պարտքը սպասարկել, այլև մնացած ազատ միջոցները ուղղել տնտեսության զարգացմանը։ Սա է ընդհանուր տրամաբանությունը։ Որևէ տնտեսական երևույթի առանձին դիտարկումն առանց մյուսների՝ մասնագիտական տեսանյունից՝ սխալ է։ Միշտ պետք է դիտարկել համակցության, ընդհանուր համատեքստի մեջ՝ արդյունավետության, տնտեսվարողների շարժառիթների»։
Կարեն Ճշմարիտյանն ընդգծեց, որ եթե տնտեսության անկման տեմպը ևս 2 ամիս շարունակվի, դրանից հետո դժվար է ասել, թե ինչ կարող է լինել. «Դրանից հետո դժվար կլինի հասկանալ, թե ինչպես կարելի է վերականգնել այդ ամենը։ Ինչ ազգային տնտեսության մասին կարող է խոսք լինել, եթե մեր ազգային, պետական շահերն այսօր վտանգված են»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-17 19:32
Появились новые кадры досрочного вывода контингента российских миротворцев из Нагорного Карабаха. И публикует российский телеканал "Звезда".
-
2024-04-17 19:28
В Брюсселе была достигнута предварительная договоренность о предоставлении помощи Армении из фонда мира Европейского Союза.
-
2024-04-17 19:25
Глава комитета Совета Федерации по международным делам Григорий Карасин отметил, что вывод российских миротворцев из Нагорного Карабаха является логичным следствием признания этой территории частью Азербайджана со стороны премьера Армении Никола Пашиняна.
-
2024-04-17 19:22
Командование иранского Корпуса стражей исламской революции (КСИР) выводит часть офицеров из Сирии из-за угрозы нанесения удара со стороны Израиля, сообщает газета The Wall Street Journal со ссылкой на собственные источники.