Последние новости

Ահարոն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ. Ո՞ՐՆ ԱՐԵՑԻՔ ՍՐԱՆՑԻՑ

Իրանագետ Ահարոն Վարդանյանը, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ստեղծված իրավիճակից դուրս են եկել չորս պատգամավորի կորուստով, գրել է.

«Արցախը, Սոթքը, Որոտանը, Շուռնուխը, Խնձորեսկի մի մասը, ՀՀ ողջ անվտագային համակարգը տվել են թուրքին, ունենք 5000 զոհ, 1000-ից ավել վիրավոր ու հաշմանդամ, անհայտ քանակի անհետ կորած ու գերի, գաղթականներ, տեղահանվածներ, սոցիալ- տնտեսական ահավոր վիճակ, արտարժույթի թանկացում, բայց ասում են ընդամենը 4 պատգամավորի կորստով դուրս եկանք ստեղծված վիճակից։

Այսինքն ո՞րն էր ստեղծված վիճակը։

Հետ բերեցիք կորսված Հայրենի՞քն ու զոհե՞րին, գերիներին ազատագրեցի՞ք, տեղահանվածներին ապահովեցիք տներո՞վ, լուծեցիք Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական ճգնաժա՞մը, կազմակերպեցիք հայկական ռևանշն ու հաղթեցիք թուրք-ադրբեջանական տանդեմի՞ն։ Ո՞րն արեցիք սրանցից»։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ