Последние новости

Անհետ կորած զինվորի հորեղբայր․ Մեր համբերության բաժակը լցվել է

Մեր համբերության բաժակը լցվել է, որոշել ենք, որ Ստեփանակերտում այլևս անելիք չունենք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է անհետ կորած զինվորի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։

Նշենք, որ անհետ կորած զինվորների ծնողներն արդեն տևական ժամանակ է Արցախում են և մասնակցում են փրկարարաորոնողական աշխատանքներին։

Արսեն Ղուկասյանը նշեց, որ ամիսների ընթացքում հասկացել են, որ այս գործընթացը դանդաղ է ընթանում, երկարաձգվում է և հերթական անգամ խաղեր են տալիս, թե ինչ խաղեր՝ Աստված գիտի և իրենց համբերության բաժակն արդեն լցվել է։ Անհետ կորած զինվորների ծնողները պատրաստվում են վերադառնալ Երևան, քանի որ Ստեփանակերտում այլևս անելիք չունեն։ Ղուկասյանը կոչ արեց բոլոր այն ծնողներին, որոնք պատրաստ են լինել իրենց կողքին, որոնք փնտրում են իրենց հարազատներին կամ արդեն հուղարկավորել են, միավորվել և բարձրաձայնել բոլոր հարցերը։

«Առաջնահերթ հարց է բարձրացվելու գերիների վերաբերյալ։ Այսպես չի լինի: Հայտարարում են 21 գերի են վերադառնում, բայց 5 հոգի է գալիս: Եթե այսպես շարունակվի, մի քանի տարի կտևի այս գործընթացը: Լսեք, պարոնայք, մենք չենք կարող տարիներով սպասել մինչև մեր երեխաներին հինգ-հինգ բերեք: Ուրեմն, եթե այդպես լավ չեք պատկերացնում գերությունն ինչ բան է, ձեր երեխաներին տարեք, դրեք մեր երեխաների կողքն ու նստեք մեզ հետ սպասեք: Ինչքա՞ն կարող եք ժամանակ ձգել: Ի՞նչ եք ուզում: Բերել եք, փափուկ բարձ է, որ դնում եք մեր գլխի տակ, ամեն մեկը մի կողմ է գնացել: Առանձին-առանձին խմբերը թարգում ենք, միանում ենք բոլորով իրար հետ»,- նշեց Ղուկասյանը՝ հավելելով, որ սա այն հարցը չէ, որ մոռանան, իրենցից ոչ թե մեքենաներ կամ տուն են խլել, այլ՝ իրենց երեխաներին։

«Մեր հարազատներին, մեր բալեքին են խլել մեր ձեռքից։ Ամեն ինչ արեցին, գոռում էին, գոչում էին, զենքով-զրահով ոստիկանությունից գալիս էին զորակոչ էին անում, մեկ տարին չլրացածներին էին տանում։ Տանելը լավ է, բերելը զո՞ռ է։ Տանելուց ավտոբուսներով, հարյուրներով, հազարներով տարաք, բերելուց հինգ-հինգով եք բերում։ Դա է ձեր քաշը»,- նշեց Ղուկասյանը, տեղեկացնում է Փաստինֆո։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ