Последние новости

Ինչո՞ւ է մինչև հիմա պահպանվում ռազմական դրությունը

Պատերազմի ավարտից անցել է 3 ամիս, սակայն դեռ Հայաստանում ռազմական դրություն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, տեղեկացնում է News.am:

Նա հիշեցրեց, որ երբ խորհրդարանում քննարկվում էր ռազմական դրությունը հանելու հարցը, «Իմ քայլի» պատգամավորները վստահեցնում էին, որ դա օրերի հարց է, բայց արդեն անցել է շուրջ 2 ամիս և ՀՀ-ն շարունակում է ապրել ռազմական դրության պայմաններում:

«Պարոն վարչապետ, ինչու է մինչև հիմա պահպանվում ռազմական դրությունը, երբ է այն վերացվելու, արդյոք ռազմական դրության պահպանումը ունի քաղաքական շարժառիթ:

Հարցի մյուս կողմը, երեք դուք կարևորել եք ինստիտուցիոնալ ներդրումների նեգրավման հարցը, ինչը շատ կարևոր է: Պարոն վարչապետ, եթե դուք լինեք ինստիտուցիոնալ ներդրող, արդյոք ներդրում կանեք ռազմական դրության մեջ գտնվող երկրում»,-ասաց պատգամավորը:

Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ ռազմական դրության կամ արտակարգ դրության պահպանումն ինքնանպատակ չի կարող լինել. «Այն պահից սկսած, երբ հիմքերը կվերանան ռազմական դրությունը պահպանելու, որը կրկին կախպված է անվտանգային միջավայրի հետ, անմիջապես ռազմական դրությունը կվերացվի: Որևէ քաղաքական ենթատեքստ այստեղ չկա:

Ինչ վերաբերում է ներդրումներին, կարծում եմ ոչ թե ինքնին ռազմական դրությունն է խոչնդոտում ներդրումներին, այլ կոնկրետ կոնկրետ փաստական իրավիճակը, որ ընկած է ռազմական դրության հիմքում»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ