Последние новости

Էրդողանը՝ Հունաստանի վարչապետին. Դուք ավելի լավ է իմացեք ձեր տեղը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիասթափություն է հայտնել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի վարչակազմի կողմից իրականացվող քաղաքականությունից, որի արդյունքում, ինչպես գրում է Greek City Times-ը, Հունաստանը կարողացավ ստեղծել նոր դաշինքներ և մեկուսացնել Թուրքիային:

Էրդողանն այսօր անդրադարձել է Միցոտակիսի՝ Նիկոսիա կատարած իր ուղևորության ժամանակ արած հայտարարությանը, որում Հունաստանի վարչապետն ընդգծել էր, որ Կիպրոսի հարցի միակ լուծումը, ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ, ֆեդերացիան է, այլ ոչ թե երկու պետությունների ստեղծումը, ինչը պահանջում են թուրքերը:

«Հիմա, Միցոտակիսը մարտահրավեր նետեց ինձ: Ինչպե՞ս պետք է մենք պատասխանենք, երբ դուք ինձ այսպիսի մարտահրավեր եք նետում։ Դուք ավելի լավ է իմացեք ձեր տեղը: Եթե կա խաղաղության փնտրտուք, ինձ մարտահրավեր մի նետեք, իմացեք ձեր սահմանները։ Եթե ոչ, դա նշանակում է, որ դուք ոտքով հարվածել եք [բանակցությունների] սեղանին և փախել դրանից: Մենք չենք կարող ձեզ հետ սեղանի շուրջ նստել»,-ասել է Էրդողանը։

Էրդողանը հայտարարել է, որ անկախ նրանից, թե որտեղից է գալիս աջակցությունը, «իմացեք, որ Թուրքիան ամուր կանգնած է գետնին և գիտի ինչ անել, երբ անհրաժեշտ է։

«Ես մի բան էլ կցանկանայի հիշեցնել Միցոտակիսին։ Դու քո վստահությունը դնում են որոշ լեռների [դաշնակիցների] վրա, բայց այդ լեռները ծածկված էին ձյունով [դաշնակիցները լքեցին] Հունաստանի համար», ասել է Էրդողանը, տեղեկացնում է Panorama.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ