Բնակարան տրամադրելու համար անհրաժեշտ է 200 մլն դոլար
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հավաստմամբ՝ Արցախում անօթևան է մնացել 40.000 անձ:
Արցախի քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մարտա Դանիելյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց՝ բոլոր անօթևան անձանց բնակարանով ապահովելու համար անհրաժեշտ է 200 միլիոն դոլար, իսկ թեթև կոնստրուկցիայով 5 փորձնական տուն արդեն պատվիրված է:
«Բոլոր քաղաքաշինական հարցերը միասին կազմում են 200 միլիոն դոլար: Կառուցվելու են տնակներ, որոնցից հինգն արդեն պատվիրված են։ Տարբեր շրջաններում տնակներ պետք է կառուցվեն հենց տարհանվածների համար, բայց այս պահին դեռ պատվիրված են միայն փորձնական հինգը»,- ասաց Մարտա Դանիելյանը:
Նախարարության ներկայացուցիչը նաև նշեց, որ աշխատանքները հին բնակարանային ֆոնդում ևս սկսված են:
«Ներկա պահին, բացի այդ թեթև կոնստրուկցիայով կառուցվող տներից սկսվում են աշխատանքներ հին բնակարանային ֆոնդի հետ կապված, արդեն սկսել են տրամադրել առանձնատներ անօթևան արցախցիների համար և շինարարության ավարտից հետո տեղահանվածները կարող են այնտեղ բնակվել»,- ասաց Մարտա Դանիելյանը:
Նա տեղեկացրեց, որ տեղահանվածների համար այս պահին տներ են կառուցվում Քոլատակ գյուղում:
«Քոլատակում թվով 22 առանձնատուն է կառուցվում տեղահանվածների համար։ Այս պարագայում ևս հին բնակարանային ֆոնդից տներ են տրամադրվելու տարհանվածներին»,- հայտնեց Մարտա Դանիելյանը:
Քաղաքաշինության նախարարության խոսնակը նշեց՝ հստակ չեն կարող ասել՝ երբ բոլոր տեղահանված ընտանիքները կունենան բնակարան:
«Ունենք աշխատուժի խնդիրմ չնայած՝ 91 շինարարական կազմակերպություն հիմա աշխատում է , այլ խնդիրներ ևս առկա են, ինչի պատճառով չենք կարող հստակ ժամանակ նշել՝ երբ կավարտվեն անօթևան ընտանիքներին բնակարան տրամադրելու աշխատանքներ»,- ասաց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-20 14:55
Как промокший человек не боится дождя, так и циничные капитулянты нагло рекламируют свою новую капитуляцию. Об этом на своей странице в Facebook написал бывший заместитель министра обороны Армении, член Республиканской партии Армении Артак Закарян.
-
2024-04-20 14:49
Никол Пашинян обсудил с представителями «Гражданского договора» итоги встречи с главой Еврокомиссии Урсулой фон дер Ляйен и госсекретарем США Энтони Блинкеном в Брюсселе 5 апреля, пишет «Грапарак».
-
2024-04-20 14:19
Российские пограничники будут выведены из Тавушской области Армении. Об этом заявил Никол Пашинян в беседе с журналистами.
-
2024-04-20 13:27
В настоящее время близ школы села Киранц проводят замер территории с целью строительства в дальнейшем дороги. Об этом сообщил в беседе с Yerevan.today депутат фракции «Айастан» Гарник Даниелян, который находится в Тавуше.