Последние новости

Էդմոն Մարուքյան․ Նոր օրենքի շնորհիվ կսկսեն թերթերին դատի տալ

Այս օրինագծով Հայաստանում կսկսեն թերթերին դատի տալ, իսկ այդ ընթացքում ֆեյքերի ֆաբրիկան կշարունակի գործել: Այս մասին փետրվարի 11-ին Ազգային ժողովի նիստում Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության և նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ շատ ավելի հեշտ է հասնել ինչ-որ ջենթլմենմական համաձայնության: «Օրինակ՝ գործող իշխանությունը խոստանում է, որ կանջատի ֆեյքերի իր ֆաբրիկան, իսկ նախկին իշխանությունը՝ իր ֆեյքերի ֆաբրիկան: Ես ենթադրում եմ, որ նման ֆաբրիկաներ ունեն միայն նրանք: Դե՝ պլյուս-մինուս: Իսկ ես իմ հերթին կարող եմ նրանց միջև միջնորդ դառնալ: Ձեզ կհրավիրեմ ինչ-որ տեղ, որտեղ կկարողանաք հանդիպել: Ասենք՝ դուք կանջատեք Ռեգինա Փրազյանին, իսկ նրանք ևս որևէ մեկին»,- ասաց Մարուքյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում դատարանները, որպես կանոն, վիրավորանքի կամ զրպարտության համար բավարարվում են 150 հազար դրամ տուգանք սահմանելով: Ինչպես նշեց խորհրդարանականը, սրա հետ կապված հարցեր են առաջանում: «Ի՞նչ իմաստ ունի տուգանքի չափերի մեծացումը, եթե դատարանները, միևնույն է, շարունակելու են մարդուն բարոյական վնասի փոխհատուցման համար ավելի փոքր գումար սահմանել»,- ասաց Պետրոսյանը: Ավելին՝ պատգամավորը կարծում է, որ տուգանքի չափը չպետք է հիմնվի խախտողի ֆինանսական դրության վրա: «Եթե մարդն աղքատ է, բայց իրեն թույլ է տալիս որևէ մեկին վիրավորել կամ զրպարտել, ապա պատիժը, միևնույն է, պետք է առավելագույն խիստ լինի»,- վստահ է Պետրոսյանը:

Պատգամավորն, օրինակ, կարծում է, որ տուգանքի ձևով պատիժը, անկախ դրա չափից, չափազանց մեղմ է նման չարամիտների համար: Հատկապես, երբ խոսքը նպատակադրված զրպարտության մասին է: Խորհրդարանականը սրա հետ կապված առաջարկեց տուգանքների փոխարեն, անմիջապես քրեական գործ հարուցել և մեղավորին ուղարկել վանդակաճաղերի հետև: Պետրոսյանն, այսպիսով, ցանկանում է քրեակամացնել այդ հոդվածը՝ դրանով ապահովելով քաղաքացիների բարոյա-էթիկական պատասխանատվության ավելի բարձր մակարդակ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ