ԱՐԴՅՈ՞Ք ԵԱՀԿ ՄԽ ԱՆԴԱՄԸ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանինգը Turan-ին տված հարցազրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:
Դեսպանը, մասնավորապես, հայտարարել է, որ Գերմանիան դեմ է հակամարտության ուժային լուծմանը, և հիշեցրել Բեռլինի` կողմերին ուղղված կոչերը հումանիտար զինադադարի ռեժիմի պահպանման մասին` միջազգային մարդասիրական օրենսդրության համաձայն: Այդ դրույթներն արտացոլված են 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ, որը հումանիտար հարցերի լուծում է նախատեսում Լեռնային Ղhարաբաղի տարածաշրջանում: «Այս կապակցությամբ մենք ողջունում ենք 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք կարող են օգնել լուծել այս խնդիրները և հիմք դնել հակամարտության կողմերի հաշտեցմանը»,- ասաց դիվանագետը:
Գերմանիան կարծում է, որ անհրաժեշտ է կրկին վերականգնել Մինսկի խմբի ջանքերը` այս կամ այն պայմանավորվածությունների իրագործումն ապահովելու համար: Դեսպանը նշեց, որ Գերմանիան` որպես Մինսկի խմբի անդամ, դեռ կարծում է, որ ԵԱՀԿ-ի` որպես անվտանգության կազմակերպության ջանքերն անհրաժեշտ են առկա խնդիրները հաղթահարելու և դրանց լուծման ուղիներ գտնելու համար: «Մենք կցանկանայինք, որպեսզի Հարավային Կովկասի բոլոր երկրներն ընդհանուր գոտի դառնան, բարեկեցիկ երկրներ, որոնք տնտեսական ինտեգրում ունեն եվրոպական երկրների հետ:
Մենք ոչ միայն տնտեսական համագործակցություն ենք ցանկանում, այլև` քաղաքական փոխըմբռնում տարածաշրջանի երկրների հետ: Այս կապակցությամբ մենք ակնկալում ենք, որ միջազգային կառույցները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան մուտք գործելու հնարավորություն կստանան, մենք պատրաստ ենք երկու երկրների կառավարությունների հետ քննարկել գերմանական ընկերությունների` տարածաշրջան մտնելու հնարավորությունը: Մենք` որպես կառավարություն, չենք կարող նրանց ստիպել, բայց կարող ենք հրավիրել: Բացի այդ, մասնակցությունը տարածքների վերականգնմանը հնարավոր է Եվրամիության, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, որի անդամ են ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը: Սա ապագայի հարց է, իսկ այժմ մենք ցանկանում ենք կենտրոնանալ մարդասիրական հարցերի և միջազգային իրավունքի ապահովման վրա:
Այս առումով մենք խորհրդակցություններ ենք անցկացնում գերմանական ընկերությունների մասնակցությամբ ականազերծման խնդրին աջակցելու վերաբերյալ»,- ասել է դեսպանը: Ըստ նրա` կարևոր է, որպեսզի կողմերը կարողանան հաղթահարել թշնամանքը, ինչը դժվար է միանգամից անել: Դրա համար ժամանակ է պետք: Սակայն, ամեն դեպքում, կողմերը պետք է հրաժարվեն ռազմատենչ հռետորաբանությունից: Երկու հասարակություններն էլ պետք է իրենց կառավարություններին կոչ անեն հրաժարվել դրանից:
Սակայն դեսպանի հետագա հայտարարությունը շատ հարցեր է առաջացնում: «Մենք անկեղծորեն ողջունում ենք Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ տնտեսական համագործակցությանը և որ Ղարաբաղի հայերն Ադրբեջանի լիիրավ քաղաքացիներ են»,- շեշտեց դեսպանը:
Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ չեն` մի երկրի, որը սիստեմատիկ կերպով էթնիկական զտումներ է իրականացնում հայերի դեմ և ատելություն է սերմանում հայերի նկատմամբ: Քաղաքական կարգավորումը շարունակվում է, և այս համատեքստում դեսպանի հայտարարություններն առնվազն տարօրինակ են թվում: Միևնույն ժամանակ, զինադադարը պահպանելու և հարաբերությունները բարելավելու լղոզված և անհասցե կոչերն ագրեսորին և զոհին վստահություն չեն ավելացնում դրանք հնչեցրած երկրների և կառույցների նկատմամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-28 20:00
Ситуация в отношениях Армении и России не вселяет оптимизма из-за позиции армянского руководства, которое сознательно рушит отношения с РФ. Об этом 28 марта заявил министр иностранных дел России Сергей Лавров в интервью «Известиям».
-
2024-03-28 19:30
Председатель общественной организации «Гражданское сознание», основатель сайта AntiFake.am, политзаключенный Нарек Самсонян из УИУ «Армавир» направил открытое письмо-вопрос послу США в Армении Кристине Куинн, полный текст которого мы приводим ниже:
-
2024-03-28 19:28
Члены комитета по безопасности и политическим вопросам Совета Европы посетят с рабочим визитом Армению, сообщает "Арменпресс".
-
2024-03-28 19:26
Франции есть что предпринять в вопросе укрепления обороноспособности и суверенитета Армении. Об этом заявила в интервью «Арменпресс» руководитель парламентской группы дружбы Франция-Армения Национального Собрания Франции Анн-Лоранс Петель.