Последние новости

Բողոքի ակցիա Հայ-ռուսական համալսարանում՝ ի պաշտպանություն ռեկտորի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողներն ու դասախոսներն ի աջակցություն համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի՝ բողոքի ակցիա են իրականացրել բուհի հիմնական մասնաշենքի մոտ։

 


Դասախոսներից մի քանիսը, ինչպես նաև ուսանողներ հանդես եկան ելույթով։

Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը նշեց, որ Հայ-ռւսական համալսարանը բարձր վարկանիշ ունի ի շնորհիվ ռեկտոր Դարբինյանի։ Պրոռեկտորի խոսքով՝ Դարբինյանն ապացուցել է, որ կառուցող, արարող ղեկավար է։

«Ինչպես դուք գիտեք ամեն անգամ մենք այս հրապարակում հավաքվում ենք, երբ հարցը վերաբերում է համալսարանական կյանքին, կարևոր իրադարձություններին, մեր երկրի կյանքին։ Այստեղ մենք հավաքվել ենք մեր խղճի ձայնով, մեր հոգու կանչով։ Հավաքվել ենք, որպեսզի մեր անհանգստությունն ու դժգոհությունն արտահայտենք այն բանի համար, ինչ ստեղծվել է համալսարանի ռեկտորի՝ Արմեն Դարբինյանի անձի շուրջ։ Դա հարց է, որը վերաբերում է համալսարանի ներկային ու ապագային։ Տարիներ շարունակ ղեկավարելով համալսարանը՝ Դարբինյանն ապացուցել է, որ նա կառուցող, արարող ղեկավար է։ Դրա վկայությունն է այս սպորտային պալատը՝ իր բոլոր հարմարություններով հագեցված, գիտատեխնիկական ուսումնասիրությունների նոր մասնաշենքը, որը կառուցվել է, ուսմունք դպրոցի շենքերը։ Մենք բոլոր մասնագիտություններում դարձել ենք առաջատարը։ Հայ-ռուսական համալսարանը, որը հանդիսանում է հայ և ռուս ժողովրդի բարեկամության առհավատչյան։ Այսօր այդպիսի մթոնոլորտի ձևավորումը անհարգալից է ոչ միայն ռեկտորի անձի նկատմամբ, այլ նաև անհարգալից է հեղինակավոր համալսարանի նկատմամբ։ Մենք կանգնելու ենք մեր ռեկտորի կողքին»,- իր ելույթում նշեց Սարգսյանը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ