Последние новости

Արա ԶՈՀՐԱԲՅԱՆ․ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԻՐԱՎԱԲԱՆՈՐԵՆ ԽԱՆԳԱՐԵԼ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրությունը , որը մինչ օրս պահպանվում է: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ ռազմական դրությունը կարող է խանգարել ռազմագերիների վերադարձին:

«Իմ կարծիքով ռազմական դրությունը կարող է իրավաբանորեն խանգարել ռազմագերիների վերադարձին: Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն՝ ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո:Հայտարարության 8-րդ կետում ռազմագերիների փոխանակման մասով ժամկետներ չեն նշվել, սակայն Կոնվենցիան օգտագործում է հայրենադարձման «անմիջապես» եզրույթը: Տվյալ դեպքում ռազմական դրության առկայությունը կարող է օբյեկտիվ խոչընդոտ հանդիսանալ, քանի որ Ադրբեջանին իրավական առումով առիթ կտա պնդելու, որ ռազմական գործողությունները հայտարարության կողմերից մեկի՝ Հայաստանի կողմից դադարեցված չեն»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Ըստ Արա Զոհրաբյանի՝ ռազմական դրություն պահպանելը քաղաքական միտում նպատակ: «Ռազմական դրությունը պահպանելու հիմքերը վերացված են: Ըստ էության, Կառավարությունն էլ որոշ սահմանափակումներ հերթով կրճատել է, սակայն ռազմական դրությունը չի վերացրել: Միակ տրամաբանական պատասխանը քաղաքական տիրույթում է»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Արա Զոհրաբյանը հայտնեց, որ ռազմական դրության պայմաններում չի թույլատրվում վարչապետին անվստահություն հայտնել: «Սահմանադրության համաձայն՝ ռազմական դրության ժամանակ չի թույլատրվում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել»,- ասաց նա։

Արա Զոհրաբյանի հավաստմամբ՝ նոյեմբերի 9-ից ռազմական դրությունը Հայաստանում պետք է վերացվեր ռազմական գործողությունների վերացման հետ համատեղ:

«Եթե 09.11.2020թ. ստորագրված եռակողմ հայտարարությամբ ռազմական գործողությունները փաստացի վերացված են, ապա ռազմական դրությունը նույնպես պետք է վերացվեր: Հայաստանի զինված ուժերը, անկախ նրանից ռազմական դրություն է, թե՝ ոչ Սահմանադրությամբ պարտավոր են պաշտպանել երկրի սահմանները: Հետևաբար, ինչպես նշեցի, ռազմական դրության գոյության միակ օրակարգը վարչապետին անվստահություն հայտնելու հնարավորությունը կասեցնելն է»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Tert.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ