Последние новости

Զախարովան` հայ գերիների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հայ լրագրողի հարցին` կարո՞ղ է արդյոք Ասկերանի միջով անցնող Վարդենիս-Մարտակերտ և Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհով երթևեկության վերսկսման հարցը քննարկման առարկա դառնալ Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբում:

«Իհարկե, ղարաբաղցիների կյանքում այս կամ այն ճանապարհների պահանջվածության մասին առավել լիարժեք պատկերացում ունեն նրանք, ովքեր գտնվում են այդ տարածաշրջանում: Կարծում եմ, որ եթե վերոնշյալ երթուղիները գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ապա հարցը կարող է տրվել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Ես հաճույքով կօգնեմ Ձեզ անել դա, բայց կարծում եմ, որ նրանք իրենք էլ շատ օպերատիվ կերպով պատասխանում են: Հիշեցնեմ, որ երեք երկրների ղեկավարների` 20 թվականի նոյեմբերի 9-ով թվագրված հայտարարության 6-րդ կետի համաձայն` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն իրականացվում է Լաչինի միջանցքով»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչը.

Նա նաև պատասխանել է լրագրողի` հայ գերիների մասին հարցին: «Իսկ ահա ինչ վերաբերում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ երկրորդ հարցին, ապա մենք աշխատում ենք մեր ադրբեջանցի գործընկերների և մեր հայ գործընկերների հետ, այդ թվում` հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով: Բոլորովին վերջերս ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցավ ռազմագերիների հերթական փոխանակումը:
Տուն են վերադարձել մի ադրբեջանցի և 5 հայ: Ընդհանուր առմամբ, մենք ելնում ենք նրանից, որ այս հարցի օպտիմալ լուծումը փոխանակումն է «բոլորը բոլորի դիմաց» բանաձևի համաձայն: Դուք գիտեք մեր դիրքորոշման մասին: Հենց այս մասին են խոսել Ռուսաստանի նախագահը և մեր երկրի արտաքին գործերի նախարարը»,- ասել է Մարիա Զախարովան
, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ