Последние новости

Զախարովան՝ ադրբեջանցիների կողմից Ղարաբաղում հուշարձանը պղծելու մասին

Մենք ելնում ենք նրանից, որ հուշարձանների պղծման հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը լավ հայտնի է: Հուշարձանների ցանկացած պղծում անընդունելի է: Երբ խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձաններին, ապա այստեղ ընդհանրապես սկզբունքորեն որևէ այլ դիրքորոշում լինել չի կարող: Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով, Ասկերանի շրջանի Ավետարանոց հայկական գյուղում ադրբեջանցիների կողմից Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը պղծելու մասին հայ լրագրողի հարցին:

«Մենք ելնում ենք նրանից, որ հուշարձանների պղծման հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը լավ հայտնի է: Հուշարձանների ցանկացած պղծում անընդունելի է: Երբ խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձաններին, ապա այստեղ ընդհանրապես սկզբունքորեն որևէ այլ դիրքորոշում լինել չի կարող: Ինչպես գիտեք, մենք բազմիցս ուշադրություն ենք հրավիրել վանդալիզմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանները քանդելու փաստերի վրա աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրամիության երկրներում: Մենք ուշադրություն ենք հրավիրել տեղեկատվական տարածքում այս զգայուն խնդիրները շահարկելու փորձի վրա:

Ես կուզեի ուղղակիորեն խոսել ձեր հարցի վերաբերյալ, մենք հենց որ ստացանք համապատասխան տեղեկատվություն (ի դեպ, մենք դա ստացել ենք նաև լրագրողներից՝ մեկնաբանելու խնդրանքով), կապվեցինք մեր ադրբեջանցի գործընկերների հետ, և նրանք հավաստիացրեցին, որ վանդալիզմի գործողություններ, Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորներին նվիրված հուշարձանների և գերեզմանների և Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացում ադրբեջանական կողմը ժամանակին արձանագրել է, կատարվում է հետաքննություն՝ այդպիսի գործողությունները բացահայտելու համար, և նրանք, ովքեր վանդալիզմի գործողություններ են կատարում, պատասխանատվության են ենթարկվում, նման գործողությունները կտրականապես կասեցվում են և բացարձակապես չեն խրախուսվում։

Ես չեմ պատրաստվում մեկնաբանել այս հարցը ադրբեջանական կողմի փոխարեն, բայց հենց դուք այն ուղղեցիք, ես պատասխանեցի դրան՝ արդեն կապված լինելով Բաքվի իմ գործընկերների հետ: և ինձ թվում է, որ ընդհանրապես, եթե ընդհանուր առմամբ խոսենք, մենք Մոսկվայում, Բաքվում և Երևանում պետք է հիշենք մեկ բան, որ Հայրենական մեծ պատերազմը և դրանում տարած հաղթանակը մեր ժողովուրդների նվաճումն է: և մենք բոլորս միասին պետք է արձագանքենք այդ դեպքերի հերոսների կամ վանդալիզմի կամ հուշարձանների պղծման գործողություններին ոչ միայն առանձին դեպքերում, այլև միշտ: Տեսեք, թե որքան հաճախ եմ այս թեման բարձրաձայնում ճեպազրույցների ժամանակ՝ գրեթե ամեն անգամ, ամեն շաբաթ, մեկ Լեհաստանը, մեկ․․․ ցավոք, այլ երկրներ, հիմնականում Եվրամիության, տարբերվում են այս բացասական ձևով: Ես շատ կցանկանայի, սա իմ անկեղծ ցանկությունն է, և ոչ միայն որպես ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, այլ նաև պարզապես քաղաքացիական դիրքորոշում, որպեսզի մենք մենակ չլինենք և կեղծիքներին, և պղծման, և հուշարձանների վանդալիզմի դեմ պայքարելու փորձերում, որպեսզի մենք միասնական լինեինք: և ինձ թվում է, որ նման երևույթը, 21-րդ դարի սարսափելի երևույթը, պետք է դատապարտեն բոլոր պետությունները, որոնց ժողովուրդներն իրենց կյանքն են տվել, որպեսզի մենք ապագա ունենանք: Ուստի եկեք բոլորս միասին աշխատենք այս ուղղությամբ: Բայց իրականում մեր փոխգործակցությունը շատ լավ է»,- նշել է Մարիա Զախարովան, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ