Последние новости

Զախարովա․ Մենք հայերի վերադարձի բավականին ինտենսիվ գործընթաց ենք տեսնում

Հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք աշխատանք է տարվում Ղարաբաղ ադրբեջանական բնակչությանը վերադարձնելու ուղղությամբ:

«Ինչպես գիտեք, առաջնորդների հայտարարության 7-րդ կետի համաձայն, որի մասին ես արդեն հիշատակեցի, սա ուղղակի մեջբերում է, և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից վերահսկվող շրջակա տարածքներ:

Ներկայումս մենք իսկապես հայերի վերադարձի բավականին ինտենսիվ գործընթաց ենք տեսնում, որոնք նախկինում, բոլորովին վերջերս, լքել էին իրենց տները՝ կապված անցյալ տարվա աշնան հայտնի իրադարձությունների հետ: Մենք ելնում ենք նրանից, որ եռակողմ հայտարարության նշված կետը վերաբերում է բոլորին, ոքեր ստիպված են եղել լքել իրենց նախկին բնակության վայրը»,- ասել է Մարիա Զախարովան, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ