Պեսկով․ ԶԼՄ-ները խեղաթյուրել են Լավրովի հայտարարության իմաստը
Ռուսաստանը Եվրամիության հետ հարաբերությունների խզման նախաձեռնողը երբեք չի լինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության իմաստը խեղաթյուրել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ, եթե տնտեսության զգայուն ոլորտների համար ռիսկեր ստեղծող պատժամիջոցներ լինեն ԵՄ-ի կողմից: Ընդ որում, նա իրավահավասար համագործակցության կոչ է արել Բրյուսելին:
«ԶԼՄ-ները, այնուամենայնիվ, այս սենսացիոն դարձած վերնագիրն առանց համատեքստի են ներկայացնում, և դա ԶԼՄ-ների մեծ սխալն է, դա սխալ է, որը փոխում է իմաստը: Իսկ իմաստը նրանում է, որ մենք դա չենք ուզում. մենք ուզում ենք զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ, սակայն եթե Եվրամիությունը գնա այդ ճանապարհով, ապա, այո, մենք պատրաստ կլինենք, քանի որ պետք է պատրաստ լինել վատագույնին»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ հենց այդ մասին է ասել նախարարը:
«Իսկ իմաստը խեղաթյուրել են, աղավաղվել և այդ աղմկահարույց վերնագիրն այնպես են ներկայացրել, կարծես Ռուսաստանն ինքն է նախաձեռնելու հարաբերությունների խզումը Եվրամիության հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-19 13:27
Беспилотники, сбитые над Исфаханом, по всей вероятности, запущены с территории Ирана. Такую запись сделал в соцсети X представитель иранского Национального центра киберпространства Хосейн Далириан.
-
2024-04-19 13:26
Сотрудники мэрии Еревана проводят рейды по борьбе с уличной торговлей, в рамках которых проводится конфискация товара. Торговцы, которые устроились на тротуаре возле супермаркета "Ереван Сити" на проспекте Маштоца, попытались не допустить изъятия товара, что привело к небольшому столкновению.
-
2024-04-19 13:24
Азербайджан в оккупированном Шуши сравнял с землей армянскую церковь Сурб Ованнес Мкртич (Святого Иоанна Крестителя), известную как Канач Жам, сообщает ресурс Karabakh Records в соцсети X.
-
2024-04-19 13:23
Несколько часов назад иранские системы ПВО работали по израильским БПЛА, обнаруженным в небе над Исфаганом и Тавризом. Об этом написал в своем Telegram-канале иранист Вардан Восканян.