Последние новости

Արցախից տասնհինգ ուխտավոր են այցելել Դադիվանք

Կիրակի օրը տասնհինգ հայ ուխտավորներ այցելել են Դադիվանքի վանական համալիր, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ուխտավորների մուտքը համալիրի տարածք թույլատրվում է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական համալիրի անմիջական հարևանությամբ:

«Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է և գտնվում է Քելբաջարի շրջանի տարածքում, որը եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին»,-ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ