Последние новости

ԱԻՆ․ Երևանում ուժեղ երկրաշարժ չի սպասվում

Համացանցում շարունակվում է շրջանառվել այն ապատեղեկատվությունը, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես Երևանում ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ տեղեկությունը:

«Հորդորում ենք չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին»,– գրված է հաղորդագրության մեջ:

ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ