Последние новости

Փաստաբանները հայց են ներկայացրել վարչական դատարան՝ ՊՆ-ի և Գլխավոր շտաբի դեմ

Մենք մի խումբ գործընկերներով հայց ենք ներկայացրել վարչական դատարան ՊՆ-ի և Գլխավոր շտաբի դեմ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Խնդրել ենք դատարանին պարտավորեցնել այս մարմիններին, որ առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի չզիջեն այդ տարածքները: Դաստարանը մերժել է հայցի ապահովման միջոցի կիրառում: Մենք դա բողոքարկել ենք վարչական վերաքննիչ դատարանում»,-ասաց նա՝ հավելելով, որ հետագայում շատ դժվար է լինելու դրանք հետ բերելը:

«Մեզ արդեն չի զարմացնում իրողությունը, որ Սյունիքի մարզի հարակից տարածքներից կտոր-կտոր վերցնում են: Հերիք չի պարտվել ենք, ամեն օր ունենում ենք ինքնիշխանության ու արտաքին անվտանգության կորուստ: «Ով էր պատկերացնելու, որ Սյունիք գնալից Ադրբեջանի տարածքով ենք անցնելու»,-ընդգծեց Զոհրաբյանը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ