Последние новости

ՍԻՆՔՐՈՆ՝ ԱՌԱՆՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ. ՆՐԱՆՔ ՆՈՒՅՆՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆՈՒՄ ԵՆ ԱԼԻԵՎԻ ԽՈՍՔԵՐԸ

Ռուբեն Մխիթարյանի «Երկրի անառակ կողմը» նոր ֆիլմում կա նույնիսկ այդ ամենին լավատեղյակ փորձագետների համար հիրավի ցնցող մի դրվագ. երբ Ալիևն ու Փաշինյանը Շուշիի մասին ասում են նույն արտահայտությունը. «96% ադրբեջանական բնակչության» մասին, ինչն իբր կանխորոշում է քաղաքի պատկանելությունը: Պատահական զուգադիպության մասին, բնականաբար, խոսք անգամ լինել չի կարող. դժվար է նույնիսկ տեսականորեն պատկերացնել, որ պատերազմող պետությունների ղեկավարները «տրամաբանական» նույն տեսանկյունից ու նույն կանխադրույթով դատողություններ անեն քաղաքի մասին՝ ակնհայտորեն հետամտելով նրա պատմական պատկանելությունը կոպիտ կերպով խեղաթյուրելու նույն մտադրությունը։

Ինչպես պարզվեց, Ալիեվի հետ համանման և նույնիսկ հայելային մտածողություն ունի ոչ միայն Փաշինյանը, այլև իր համախոհները։ Քանի որ դա նույնքան դժվար է պատկերացնել, մնում է ենթադրել, որ իրեն վարչապետ կոչող անձնավորությունը հանձնարարում է սեփական «ուսապարկերին» մտքեր հնչեցնել՝ համաձայն թուրքերի հետ համատեղ իրականացվող ծրագրի կամ մարդասպաններին հովանավորող Բաքվի «կիրթ» պարագլխի հետ բանավոր-գրավոր պայմանավորվածությունների։ Չէ՞ որ նրանք պետք է ապացուցեն, որ իզուր չեն ուտում իրենց հաց ու կարագը, երբ շուրջբոլորը նզովում ու մեղադրում են միայն իրեն՝ Նիկոլին։ Եթե ուզում եք պաշտոններ զբաղեցնել, ստանալ բարձր աշխատավարձեր, պարգևավճարներ և օգտվել նյութական այլ բարիքներից, ուրեմն դուք էլ ապականվեք, պղծեք սրբությունները, սկանդալներ բորբոքեք, զազրախոսեք, ոտնահարեք ամեն նվիրականը, դարձեք սուր քննադատության թիրախ, հանդուրժեք հասարակական պարսավանքը և խայտառակեք ձեր անունը. մոտավորապես այսպիսի տրամաբանությամբ են, ամենայն հավանականությամբ, զարգանում Փաշինյանի և իր «ուսապարկերի» հարաբերությունները կառավարությունում ու խորհրդարանում։

Ահա և վերջիններս կամաց-կամաց «տեղի են տալիս»՝ պատրաստակամություն հայտնելով թավալվել ցանկացած ցեխի մեջ, միայն թե մնան կերամանի մոտ։ Ի թիվս ամենի՝ տիրոջ հրահանգով անում են թշնամական պետության ղեկավարի հնչեցրածին համանման, այսինքն՝ իրենց էությամբ բացարձակ հակահայկական հայտարարություններ։ Ընդ որում ոչ միայն պարզապես արտահայտելով նույնանման մտքեր ու գաղափարներ, այլև օգտագործելով նույն բառերը։ Ճիշտ և ճիշտ ինչպես ինքը՝ Փաշինյանը կրկնեց հայտարարությունը Շուշիի մասին, այն բանից հետո, երբ նույնը հնչեցրեց Ալիևը: Ապացույցների հետևից հեռուն գնալ պետք չէ. հիշենք լոկ իգական սեռի երեք առանձնյակների հայտնությունների հետ կապված վերջին մի քանի սկանդալները և համեմատենք, դե, հենց թեկուզ երեկ Իլհամ Ալիևի ասածի հետ։

Պարզվեց, օրինակ, որ նրանց բոլորին չգիտես ինչու սաստիկ մտահոգում են Արցախը վերադարձնելու հայ ժողովրդի երազանքներն ու մտադրությունները, ռևանշի հնարավորությունը։ Ահա թե ինչ ասաց Փաշինյանի բաքվեցի յուզգյարը՝ փետրվարի 15-ին արցախյան բռնազավթված Վարանդա, Քաշաթաղ և Մեխակավան այցելելուց հետո. «Այսօր Հայաստանում փորձում են գլուխ բարձրացնել ռևանշիստական ուժերը։ Նրանք փորձում են սպառնալ Ադրբեջանին հերթական սադրանքներով ու պատերազմով։ Նրանք պետք է հասկանան, որ մենք ամեն ինչին ուշադրություն ենք դարձնում, ամեն ինչ վերահսկում ենք և երբեք թույլ չենք տա, որ հայկական ֆաշիզմը նորից գլուխ բարձրացնի։ Մենք ոչնչացրեցինք հայկական ֆաշիզմը»։

Այնուհետ Ալիևը ճամարտակում է «հայկական բանակի ջախջախման», հայկական բանակում 10 հազար դասալիքների և ադրբեջանական բանակում դրանց բացակայության մասին, այն մասին, թե ինչպես է «հաղթանակ նվաճվել մարտի դաշտում» և այլն։

Այստեղ, իհարկե, կարելի էր ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ֆաշիզմի մասին խոսում է նա, ով հերոսացրել է քնած մարդուն սպանողին, ում զինվորներն անպատիժ կտրել են ծերունիների գլուխները և ում հրամանով խաղաղ բնակիչների վրա ֆոսֆորային արկեր են թափվել... Որ դասալքության մասին խոսում է դասալիքը՝ խորհրդային ամենահայտնի դասալիքի որդյակը, որ «հաղթանակ նվաճելու» մասին խոսում է նա, ով դիմել է սիրիացի հազարավոր վարձկանների ծառայություններին և լիովին ապավինել թուրք եղբայրների համակողմանի օգնությանը։ Բայց դա առանձին խոսակցության թեմա է, որին մենք անպայման կանդրադառնանք։ Իսկ առայժմ հիշենք վերջին շաբաթների ամենաաղմկահարույց սկանդալները՝ կապված Փաշինյանի «ուսապարկային զորքի» հայտարարությունների հետ։

Ուղիղ մեկ ամիս առաջ ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նույնքան լրջորեն մտահոգվեց հայկական հնարավոր ռևանշով։ Թվում է, թե հայկական իշխանությունների ներկայացուցչին պետք է ուրախացի իր Հայրենիքը վերադարձնելու հայ ժողովրդի վճռականությունը, բայց ամենևի՛ն։ Լենան դեմ է դրան նույնքան կտրականորեն, որքան Ալիևը։ «Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար»,- զայրացած հայտարարեց նա։

Զգո՞ւմ եք տարբերությունը։ Դե այո, Նազարյանը, ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, ներողություն է խնդրում։ Ըստ երևույթին ավելի կիրթ է՝ Փաշինյանի սանդղակի համաձայն։ Ինչը չես ասի Ալիևի մեկ այլ համախոհի՝ «Իմ քայլը» խմբակցության շարքային պատգամավորուհի Անուշ Բեղլոյանի մասին, որը հաջորդն էր նրանց շարքում, ում հանձնարարված էր հնչեցնել խորշելի մտքեր։ Սույն տիկինն արդեն միջազգային հարթակում հրամցրեց այն ամենը, ինչն ավելի վաղ ասել էին Ալիևն ու Նազարյանը։

«Հայաստանը դեմոկրատական երկիր է, և մենք ունենք տարբեր քաղաքական խմբեր, այդ թվում՝ ազգայնական։ Բայց ես բոլորին կոչ եմ անում լսել միայն այն, ինչ ասում են ՀՀ ԱԳՆ-ն, ԱԺ-ն, իշխող կուսակցությունը և վարչապետի ինստիտուտը, որոնք հստակ ասել են, որ ռևանշիզմը կամ վրեժխնդրությանն ուղղված ռազմական գործողությունները ընդունելի չեն Հայաստանի, հայի համար»,- հայտարարեց Բեղլոյանը։ Այստեղ տարբերությունը որսալ փոքր-ինչ ավելի դժվար է, քանզի Անուշն ավելի մեծ եռանդ ցուցաբերեց առաջադրանքը կատարելու հարցում, քան Լենան. Ամենայն հավանականությամբ՝ այն պատճառով, որ ըստ շրջանառվող լուրերի՝ նրան խոստացել են Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը։ Ինչևէ, ակնհայտ է, որ Բեղլոյանի համար, ինչպեսև Ալիևի ու Նազարյանի, ռևանշի և Արցախը վերադարձնելու հնարավորության մասին միտքն անգամ անտանելի է։

Այժմ անդրադառնանք ժամանակային առումով վերջին միջադեպին։ Այս անգամ գործի դրվեց ոչ թե խորհրդարանի, այլ կառավարության անդամը, ընդ որում՝ փոխնախարարի մակարդակով, այն էլ իշխանության ամենահավատարիմ սպասավորի կինը։ Ինչ է, ձրի՞ եմ նրանց երկուսին էլ նստեցրել բարձր պաշտոնի, ակնհայտորեն մտածեց Նիկոլն ու հանձնարարեց ԳԿՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին ոտնձգություն կատարել հայոց պատմության մեջ ամենաերկրպագելի և լուսավոր անուններից մեկի՝ Գարեգին Նժդեհի դեմ։

Ահա այդպիսի մեծության դեմ համարձակվեց վայրահաչել այդ կիստուկը, իրեն իրավունք վերապահելով դատապարտել Նժդեհին ճիշտ այնպես, ինչպես ժամանակին դա բազմիցս արել է... դա այո՛, Իլհամ Ալիևը։ Ճիշտ է, մոտ մեկուկես տարի առաջ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ պաշտպանում էր Նժդեհի անունն ու պատիվը բաքվեցի յուզգյարի հետ վեճում, բայց դա վաղուց էր և ճարահատյալ։ Հիմա ահավասիկ փոխնախարարին հանձնարարվեց, ադրբեջանական քարոզչությանը լիովին համապատասխան, անվանել Գարեգին Նժդեհին ֆաշիստ և հայտարարել հայ ժողովրդի համար նրա ուսմունքի վտանգավորության մասին։ Քանի որ Փաշինյանի կառավարության անդամ լինելու կասկածելի պատվի համար պետք է վճարել, Անդրեասյանը ստիպված էր ենթարկվել և հերոսաբար վերցնել կրակն իր վրա։ «Նժդեհի գաղափարախոսությունը ֆաշիստական գաղափարախոսություն է, որը իրականում շատ վտանգավոր է մեզ համար»,- հայտարարեց նա:

Անշուշտ, մենք չենք բացառում, որ ինքը՝ կիստուկ Ժաննան, լիովին համամիտ է սեփական պնդմանը, եթե իհարկե նա ընդհանրապես կարդացել է Նժդեհ։ Մենք միայն շատ լուրջ կասկածի տակ ենք առնում նրա մտքերի բացարձակ համընկնման պատահական լինելը Ալիևի վայրահաչի հետ. և՛ իմաստի, և՛ նպատակադրության, և՛ ժամանակային առումով։ Տե՛ս, է, Ադրբեջանի նախագահն ու հայ փոխնախարարը երկու օր տարբերությամբ խոսում են «ֆաշիզմի» մասին՝ Հայաստանի հանդեպ կիրարկմամբ։ Չենք խոսում արդեն Անդրեասյանի կողմից Նժդեհի «քննադատության» յուրաժամանակության մասին՝ Սյունիքի շուրջ ծավալվող և հայոց պետականության համար ծայրաստիճան տագնապալի իրադարձությունների լույսի ներքո։ Չէ՞ որ դա թուրքերի տասնամյակներ շարունակ փափագած նույն այն Սյունիքն է, որը մեկ դար առաջ փրկվեց հենց Նժդեհի շնորհիվ, չենք խոսում արդեն մեծ մտածողի ուսմունքի մասին, որը մեծապես հիմք է դրեյ ժամանակակից ազգային գաղափարախոսությանը։

Ահա եվ հանձնարարեցին Ժաննային հեղինակավոր կերպով հարվածել միաժամանակ և՛ «ֆաշիզմին», և՛ Նժդեհին ու հայ ժողովրդի առջև ունեցած նրա երևելի վաստակին։ Եվ Ժաննան գերազանց կատարեց առաջադրանքը. Ալիևը, պետք է ենթադրել, շատ գոհ է մնացել հերթական նվերից։ Կարծում ենք՝ ոչ վերջին. շատերն են համոզված, որ մեզ համար առավել սուրբ ու նվիրականի դեմ ոտնձգություն կատարող ցնցող հայտնություններ դեռ շատ կլինեն։

Իսկ հիմա՝ վերջինը։ Փաշինյանը գուցե այնքան էլ կրթված չէ, որքան իր բաքվեցի յուզգյարը, բայց ակնհայտորեն խորամանկ է։ Քանի որ բառացիորեն երեկ նա այլ կարգի հանձնարարություն տվեց իր մեկ այլ զինակցին, որի հերթը հասել էր՝ ապացուցելու կերամանից օգտվելու իր իրավունքը։ Ճիշտ է, այդ պատգամավորի անունը ձեզ քիչ բան կասի, բայց չէ՞ որ դա փաշինյանական ուսապարկերի մեծամասնության առանձնահատկությունն է։ Ահա ուրեմն, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարեց հետևյալը. «... այսպիսի պայմաններում, երբ թշնամին ամեն ինչ անում է իր երկրում բոլորին ուղղորդելու համար հայերի և ՀՀ-ի դեմ, այստեղ մարդիկ փոխանակ մոռանան ամեն ինչ և միավորվեն թշնամու դեմ, ընկել են թշնամու… կարծես գործակալները լինեն։ Անում են այն, ինչ Ալիևը՝ քանդում են երկիրը ներսից՝ թուլացնում են երկիրը ներսից»։

Պատգամավորը, ինչպես երևում է, տեղյակ չէ, որ Ադրբեջանում արդեն առնվազն 3 տասնամյակ շարունակ բոլորին ուղղորդում են հայերի դեմ։ Ներենք նրա այդ գորովաշարժ անտեղյակությունը։ Քանի որ սա հենց այն դասական դեպքն է, երբ գողը գոչում է՝ բռնե՛ք գողին: Եվ կապակցումն Ալիևի հետ, որի մտքերը նույնությամբ կրկնում են Ասլանյանի խմբակցության վերոնշյալ գործընկերները, բնականաբար, ամենևին էլ պատահական չէ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЭФФЕКТ «ИМНИМНИМИ»
      2024-03-25 09:35

      «В 2019 году некто на площади Свободы в Ереване призвал «разбить камнями» голову президенту Арцаха Бако Саакяну. Его не обвинили в массовом хулиганстве или призыве к насилию, наоборот, спустя несколько месяцев при посредничестве де-факто МИД Армении он получил подтвержденный профиль в Фейсбуке («синюю галочку»). Этим напоминанием можете ткнуть в глаза тем, кто с тупым взглядом духовно оскопленных утверждает, что похищенные Нарек и Вазген – правонарушители, а не политзаключенные, а Армения – «правовое государство». Армения не правовое государство, Армения захвачена турецкой властью, и здесь награждают тех, кто ведет пропаганду насилия против всего армянского, и наказывают тех, что выступает против всего турецкого», - написал политолог Эдгар Элбакян.

    • ПОЧЕМУ В ЕВРОПАРЛАМЕНТЕ ЗАГОВОРИЛИ ОБ «АМНИСТИИ» ПАЛАЧА АЛИЕВА АРЦАХСКИМ ЛИДЕРАМ?
      2024-03-22 10:14

      20 марта в Европарламенте состоялись обсуждения по вопросу армянских военнопленных, незаконно содержащихся в Азербайджане. На конференции, помимо евродепутатов, присутствовали и выступили армянские и международные эксперты и правозащитники, а также посол РА в Бельгии Тигран Балаян.

    • ЕДИНИЦА ИЗМЕРЕНИЯ – "СУТ НИКОЛ": КАКОВА КОНЦЕНТРАЦИЯ ЛЖИ НА 1 КВАДРАТНЫЙ "ГД"?
      2024-03-19 10:26

      Помните, как в первые годы правления "ГД" оппозиционные активисты провели кампанию "сут никол", разоблачая уже тогда обретающие, можно сказать, концептуально-стратегический характер объемы лжи представителей новой власти? С позиций нынешних реалий вранье Никола и Ко 4-5-летней давности выглядит чуть ли безвредным лепетом, хотя понятно, что основы будущей катастрофы закладывались именно тогда. Сегодня сам Пашинян и его соратники лгут уже напропалую, параллельно, по инерции, опровергая самих себя через час, два, день, неделю…

    • Хильда ЧОБОЯН: СИТУАЦИЯ В МИРЕ И РЕГИОНЕ НЕ РАСПОЛАГАЕТ К РЕЗКИМ ГЕОПОЛИТИЧЕСКИМ ПОВОРОТАМ
      2024-03-18 10:12

      В нынешних условиях крайней нестабильности для Армении совсем не время делать окончательный выбор, отказываться от России и рвать с ней отношения вместо того, чтобы воспользоваться возможностями этой страны в своих интересах», - заявила в интервью «ГА» директор Парижского центра права и урегулирования конфликтов «Кавказ» Хильда Чобоян.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ