Последние новости

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է հրաժարական տալու մասին թիմում տարաձայնությունների պատճառով, այս մասին նա հայտարարել է այսօր կայացած հատուկ ճեպազրույցում, հայտնում է ТАСС-ը:

Քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին:

Գեորգի Գախարիան հայտարարել է, որ հեռանում է իր պաշտոնից՝ կապված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկանորա Մելիայի կալանքի մասին դատարանի որոշումը չկատարելու հետ:

Նրա խոսքով՝ այս որոշման իրականացումը սպառնում է շատ քաղաքացիների անվտանգությանը:

Հինգշաբթի ոստիկանության աշխատակիցները չկարողացան մուտք գործել ընդդիմադիր վրացական Միացյալ ազգային շարժմում կուսակցության գրասենյակ Թբիլիսիում, որտեղ գտնվում է Մելիան, ում նկատմամբ դատարանը որոշել է կալանք կիրառել, տեղեկացնում է Aysor.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ