Последние новости

Տիգան ԱԹԱՆԵՍՅԱՆ․ ԱՌԱՆՑ ԲԴԽ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

Փաստաբան Տիգան Աթանեսյանը գրում է.

«Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը դեռևս անցյալ տարի քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից իբր խախտում կատարելու փաստի առթիվ:

Քրեական գործի առկայության մասին դատավոր Կ.Պետրոսյանը տեղեկացել է մի քանի օր առաջ, երբ որպես վկա հրավիրվել է հարցաքննության:

Դատավորը հասկանալով, որ քրեական գործը վերաբերում է իր կողմից կայացված և օրինական ուժի մեջ գտնվող միջանկյալ դատական ակտին, հրաժարվել է ցուցմունք տալուց:

Դատավորի բանավոր պահանջին՝ տրամադրելու քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենը, ստացվել է քննիչի բացասական պատասխանը:

Փաստորեն, Սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտմամբ՝ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության, դատավորի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Քրեական գործի բովանդակային դատարկությանը և ակնհայտ ապօրինի լինելուն կանդրադառնամ հետագայում, իսկ այս պահին կարող եմ եզրահանգել հետևյալը՝

Հատուկ քննչական ծառայության և գլխավոր դատախազության համար փաստորեն դաս չեղավ նույն դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացված իրենց ապօրինությունը, նրանք շարունակում են իրենց տխրահռչակ վարքագիծը:

Ակնհայտ է, որ այս ամենը պատահական չէ և իրականում իրենից ներկայացնում է դատական իշխանության նկատմամբ մեր աչքի առջև սանձազերծվող ապօրինի հետապնդումների և բռնաճնշումների նոր ալիքի առաջին դրսևորումը»:

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ