Последние новости

Հայրենիքի փրկության շարժում. Այսօր, ժամը 15։00-ին հանրահավաք՝ Ազատության հրապարակում

Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ այսօր ժամը 15։00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։

«Թշնամին շարունակում է մետր առ մետր զավթել մեր հայրենիքը։ Մեր տասնյակ զինվորներ շարունակում են գերության մեջ մնալ։ Երկրի տնտեսությունն օր- օրի շարունակում է գահավիժել։ Հայաստանը կանգնել է կործանման եզրին։

Մի′ հանդուրժիր այս ամենը, ոտքի կանգնի′ր, պայքարի, միացիր արժանապատվության կռիվ տվող քո ժողովրդին։ Մեր պահանջը մեկն է` դավաճանի հրաժարականը։ Միասին մենք կփրկենք մեր հայրենիքը»,- ասվում է կոչ-ուղերձում։

Այսօրվա հանրահավաքին մասնակցելու կոչով ժողովրդին դիմել են քաղաքական, հասարակական, մշակութային մի շարք գործիչներ, տեղեկացնում է Panorama.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ