Последние новости

Վանեցյան․ Երկիրը կարող է վերածվել թուրքական վիլայեթի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պետք է մարդկանց բացատրենք, որ սա բացառապես քաղաքական պայքար չէ, սա վերկուսակցական պայքար է, այստեղ կանգնած ենք մի նպատակի համար, այդ նպատակը կոչվում է «Հայաստանի Հանրապետության ապագա»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների երթի ժամանակ քաղաքացիների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է News.am։

 

«Այսօր Սյունիքը վտանգված է, Սյունիքից կտոր-կտոր տանում են»,–ասաց նա։

«Ընդդիմությունը չի հայտնվել փակուղում, հստակ գործում է իր օրակարգով, բայց շարժումը առաջնորդող ուժերը միայնակ որևէ արդյունքի չեն կարող հասնել, քաղաքացիները պետք է հասկանան, որ իրենք պետք է մասնակից դառնան այս գործընթացին»,–ասաց նա և նշեց, որ եթե մարդիկ դուրս չգան, ուրեմն մենք կվերածվենք ոչ թե ՀՀ–ի, այլ թուրքական վիլայեթի։

Անդրադառնալով Շոշ գյուղը հանձնելու իրեն ուղղված մեղադրանքներին՝ նա ասաց «Շոշ գյուղը Շուշիի շրջանի միակ գյուղն է մնացել, որ մինչ այսօր հայկական կողմի հսկողության տակ է, այդ ո՞նց մենք հանձնեցինք Շոշ գյուղը»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ