Последние новости

Գոհար Մելոյան․ Վերջին ձերբակալությունները նպատակ ունեն վարկաբեկելու ՀՀ ԱԱԾ-ն

Վերջին ձերբակալությունները նպատակ ունեն վարկաբեկելու ՀՀ ԱԱԾ-ն, քանի որ ստացվում է, որ գերատեսչությունը պատերազմի շրջանում թողել է բոլոր կարևոր գործերն ու զբաղվել «ֆեյքեր» որոնելով: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի հարցով փորձագետ Գոհար Մելոյանը:

Նա հավելեց, որ նույնիսկ այդ «ֆեյքի» ձերբակալությունից հետո նրա էջում շարունակել են գրառումներ հայտնվել, ինչը տարօրինակ է և հարցեր է առաջացնում:

Նրա գնահատմամբ՝ խոսքը բացահայտ քաղաքական հետապնդման մասին է, քանի որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը միշտ սարսափ է եղել Թուրքիայի և Ադրբեջանի քարոզչության համար: «Դա ևս մեկ ապացույց է, որ իշխանությունը ծառայում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին: Ավելին, նրանք պատրաստվում են մասնագիտակցված դատարաններ ներդնել, որպեսզի վերջիններս իրենց հարմար որոշումներ կայացնեն: Ինչո՞ւ մինչ այժմ քրեական գործ չի հարուցվել կեղծ տեղեկության փաստով, որը ներկայացնում էր Արծրուն Հովհաննիսյանը պատերազմի ժամանակ: Ինչո՞ւ չեն հետքննում Շուշիի հանձնումը»,-նշեց Մելոյանը:

Նա նկատեց, որ իշխանությունն արձագանքել է ընդդիմության քննադատությանը, սակայն լռում է, երբ Ադրբեջանի նախագահը ծաղրում է ՀՀ վարչապետին:

Փորձագետը հավելեց, որ փետրվարի 19-ին ձերբակալությունները, այսինքն՝ հանրահավաքից մեկ օր առաջ, իշխանության համար ունեցան հակառակ արդյունքը, քանի որ նման անօրինությունը առիթ դարձավ, որպեսզի էլ ավելի շատ մարդ դուրս գա փողոց, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ