Последние новости

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳԱՀԻ ԼՐՏԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ…

Փաշինյանը հավաքագրվել է բրիտանական հետախուզության կողմի՞ց

Այն մասին, որ Փաշինյանը 2006 թվականին հավաքագրվել է բրիտանական հետախուզության կողմից՝ թուրքական հատուկ ծառայությունների մասնակցությամբ, հաղորդեց ռուս ռազմական փորձագետ Սեմյոն Բաղդասարովը:

Ավելի վաղ նա մատնանշել էր Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի ծանր վիրավորվելու կասկածելի հանգամանքները: Այդ հանգամանքները մինչ օրս բազմաթիվ հարցեր են առաջացնում, մասնավորապես՝ այն մասին, թե ինչպես են հակառակորդին հայտնի դարձել նրա գտնվելու վայրի ճշգրիտ կոորդինատները։ Բաղդասարովը մատնանշեց, որ հրամանատարի դեմ մահափորձը տեղի է ունեցել այն պահին, երբ Հարությունյանը զբաղվում էր Հադրութից Շուշի տանող ճանապարհի ամրացմամբ: Հրամանատարը հրաշքով ողջ մնաց։

Փաշինյանը վճռականորեն հրամայել է իր շրջապատին ակտիվորեն մեկնաբանել ընթացիկ քաղաքականության հարցերը և ուժգնացնել հարձակումները պետության նախկին առաջնորդների վրա: Չնայած դրան՝ իշխանության առաջին էշելոնի արձագանքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցներին կարելի է բնութագրել որպես բավական զուսպ և նույնիսկ զգուշավոր։ Կարելի է պատկերացնել, թե վրդովմունքի ինչպիսի փոթորիկ կհարուցեին այդօրինակ հարցազրույցները 2018 և 2019 թվականներին, իսկ հիմա ամեն ինչ սահմանափակվեց դարբասատակից հնչած խղճալի հաչոցով։

Մասնավորապես, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իրեն թույլ տվեց հայտարարել, թե երրորդ նախագահի և Իլհամ Ալիևի միջև գաղտնի պայմանավորվածություններ են եղել, իսկ 2016թ. Ապրիլյան պատերազմը դադարեցվել է միայն այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը խոստացել է հանձնել 7 շրջանները։ Թե ինչու են այդ «պայմանավորվածությունների» մասին տեղյակ միայն Գրիգորյանն ու Նիկոլի մի քանի այլ զինակիցներ, դժվար չէ կռահել։ Եթե Սարգսյանը նման խոստում տար, ապա դրա մասին հայտնի կլիներ, օրինակ, Մինսկի խմբի համանախագահներին։ Իրականում 2016թ. Ապրիլյան պատերազմը դադարեցվել է Ալիևի նախաձեռնությամբ և Մոսկվա նրա դիմելուց հետո։ Դիմելու պատճառ է դարձել այն, որ հայկական զինված ուժերը հետ են մղել ադրբեջանական բանակի ագրեսիան շփման գծի ողջ երկայնքով, իսկ առանձին հատվածներում՝ անցել հարձակման: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հաղորդեց Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքերով, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը դարձավ բանակին ուղղված հերթական հարվածը։ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած ԽԺՀ-ն փորձում էր, բայց այդպես էլ չկարողացավ իբրև ճշմարտություն ներկայացնել այն սուտը, թե հայկական բանակը պարտվել է քառօրյա պատերազմում, թե զինվորները սովից խոտ են կերել, ռազմական տեխնիկայի բաքերում վառելիքի փոխարեն ջուր է եղել, իսկ գեներալ Յուրի Խաչատուրովը բիլիարդ է խաղացել՝ պաշտպանական գործողությունները ղեկավարելու փոխարեն։ Փետրվարի 20-ի հանրահավաքից մի քանի օր առաջ այն շենքի շուրջ գտնվող բոլոր աղբամաններին, որտեղ բնակվում է Քոչարյանը (Անդոն), սոսնձվել էին նրա լուսանկարները՝ «դավաճան» մակագրությամբ։ ԶԼՄ-ները շարունակում են տարատեսակ տեղեկություններ հրապարակել այն մասին, թե որտեղ են գտնվել պատերազմի ժամանակ նրա որդիները, իսկ Փաշինյանի քարոզչամեքենան արձանագրում է հերթական պարտությունը։ Հասարակությունը չի կարող երկար ժամանակ ապրել ստի մեջ…

Զանգվածները պատրաստ են լսել ճշմարտությունը

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այդ առնչությամբ հայտարարեց. «Կա ժամանակ, երբ մարդիկ պատրաստ են լսել ճշմարտությունը, իսկ կա ժամանակ, երբ նրանք գնում են ստի հետևից, ինչպես դա եղավ 2018-ին»:

Երկրորդ եվ երրորդ նախագահների հրապարակային ելույթները հնչեցին այն ժամանակ, երբ զանգվածները պատրաստ էին ոչ միայն լսել, այլև ըմբռնել ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունն այն է, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի մնալու հարցում ամենից շատ շահագրգռված են Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները։ Զանգվածային մարդու գիտակցության մեջ շրջադարձը տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հարուցած աղետի ազդեցության տակ: Զանգվածները հասկացան, որ այլևս չի կարելի հավատալ նրանց, ովքեր 44 օր շարունակ ստել են, թե հաղթանակը մերն է լինելու, իսկ հետո հանձնել 7 շրջանները՝ գումարած Հադրութն ու Շուշին։

Մինչև հիմա ոչ ոք չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչպես է հակառակորդին հաջողվել Հադրութից հասնել Շուշի և ով է թշնամու առջև բացել անառիկ բերդաքաղաքի դարպասները։ Սերժ Սարգսյանը, հիշեցնեմ, իր հարցազրույցում հայտարարեց, որ իրեն մինչև հիմա չի հաջողվել պարզել, թե ով է ղեկավարել ռազմական գործողությունները Շուշիում ու Հադրութում։ Մենք բազմիցս տեղեկացրել ենք մեր լսարանին, թե ինչ է տեղի ունեցել Շուշիի շտաբում, Փաշինյանի հրաժարականից հետո համապատասխան հետաքննությունը կբացահայտի ծրագրված դավաճանության և մեծ ստի ամբողջական պատկերը։

Կան մարդիկ, որոնք գրեթե 3 տարի շարունակ զբաղվում են այն անձանց բացահայտմամբ, ովքեր Փաշինյանի հետ միասին իշխանափոխություն իրականացրեցին արևմտյան թուրքամետ շրջանակների վերահսկողության ներքո, իսկ հետո կազմակերպեցին նոր իշխանության ասպատակություններն ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու, ավանդական ընտանեկան արժեքների, հայոց լեզվի։ Հասարակական գործիչ Ալեքսանդր Ամարյանը վերջերս ջրի երես հանեց նրանց, ովքեր զբաղված են հակառուսական տրամադրություններ սերմանելով։ Նա մատնանշեց, մասնավորապես, նախկին դիվանագետին, որը կրթություն է ստացել ՆԱՏՕ-ի ռազմական քոլեջում։ Խոսքը Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանի մասին է։ Ամարյանը հայտարարեց, որ մեր երկրում շատ են այդ քոլեջի շրջանավարտները, որոնցից ոմանք հավաքագրվել են արևմտյան հետախուզությունների կողմից և առ այսօր կատարում են նրանց առաջադրանքները:

Ինչո՞ւ ձեռագրագիտական փորձաքննություն չանցկացրեցին

Ինչպես հայտնի դարձավ վերջերս հրապարակված փաստաթղթից, խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հավաքագրվել է թուրքական հետախուզության կողմից՝ որպես Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակից, իսկ հետո դարձել է Հայաստանի ԱԱԾ գործակալ։ Հարց. ինչո՞ւ առ այսօր ոչ ոք չի ձեռնարկել ձեռագրագիտական փորձաքննություն անցկացնել: Սահմանափակվեցին ԱԱԾ-ի հայտարարությամբ, թե իբր՝ ԱԺ նախագահն իրենց գործակալը չի եղել։

Այս հայտարարությանը ոչ ոք չհավատաց, այն վարկածը, թե Միրզոյանը բացահայտվել է ԱԱԾ-ի կողմից որպես թուրքական գործակալ, այդ իսկ պատճառով դարձել կրկնակի գործակալ, առաջվա պես հերքված չէ։ Կրկնում եմ, ինչո՞ւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոչ մեկը մինչև հիմա չի պահանջել ձեռագրաբանական փորձաքննություն անցկացնել։ Պատասխանը պարզ է՝ «Գուդոկ» թերթի պես. փաստաթուղթը, որը հայ հասարակությանը ներկայացրեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, գրված է Միրզոյանի ձեռքով, այլ կերպ ասած, բոլոր հիմքերը կան՝ համարելու, որ Հայաստանի խորհրդարանը ղեկավարում է «բացահայտված» թուրքական գործակալ։ Համաձայնեք, պարոնայք ընթերցողներ, ցանկացած ազնիվ մարդ ինքը կպնդեր ձեռագրաբանական փորձաքննություն անցկացնել, որպեսզի մաքրեր իր անունը կասկածներից։

Ամարյանը մատնանշեց նաև ազգագրագետ Հրանուշ Խառատյանին, որի որդին՝ Արսեն Խառատյանը, ժամանակին խուսափել է բանակային ծառայությունից, այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Հետագայում նա ամուսնացել է մի հայուհու հետ, որը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից է, այնուհետ ինքն էլ է կապվել ԿՀՎ-ի հետ։ Ներկայումս Խառատյանը կնոջ հետ գտնվում է Վրաստանում, որտեղ Արսենը ղեկավարում է սեփական լրատվամիջոցը, իսկ նրա կինն աշխատում է ԱՄՆ դեսպանատանը: Հիշեցնեմ, որ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Խառատյանը նրա խորհրդականն էր, սակայն շուտով լքեց այդ պաշտոնը և տեղափոխվեց Թբիլիսի՝ պատճառաբանելով դա ընտանեկան հանգամանքներով։

Ժամանակին Ամարյանը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ցանկը՝ նշելով նրանց կապերը օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Ճիշտ ժամանակն է հրապարակել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ցանկը, որոնք, օրինակ, «Շուշիի» փոխարեն «Շուշա» են արտասանում տեսախցիկների առաջ, ինչպես Անուշ Բեղլոյանը, մասնակցում են Հայաստանի պատմության դասագրքերի մշակմանը թուրքական հիմնադրամի փողերով և այլն։ Անհրաժեշտ է «Բաց հասարակություն. Հայաստան» սորոսական հիմնադրամի նախկին և ներկա ղեկավարների տոտալ լյուստրացիա՝ արևմտյան, թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու բացահայտմամբ։

Անհրաժեշտ է գրանտակեր բոլոր կազմակերպությունների և դրանց ղեկավարների լյուստրացիա։ Դրանով պետք է զբաղվել արդեն այսօր, այլապես իշխանափոխությունից հետո այդ գործակալական ցանցը կրկին կներթափանցի իշխանության ու ընդդիմության շարքեր, կատարելով Հայաստանը ներսից փլուզելու առաքելությունը։

Հարկավոր է այսօր պատասխանել մի շարք հարցերի. օրինակ, որտեղի՞ց է ֆինանսավորվում «Սասնա ծռեր» կուսակցությունը, որը դեմ է հանդես գալիս Արցախում ռուս խաղաղապահների ներկայությանը, կամ Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունը։ Լյուստրացիան, մասնավորապես, կպարզի, թե որ հանրապետության մասին է խոսքը. հայկական, թե՞ թուրքական։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВЕРХУШКА РЕЖИМА МЕЧЕТСЯ В АГОНИИ, ВСЯ НАДЕЖДА НА БАНДЫ
      2024-04-25 10:15

      Судья Жора Чичоян, выдавший санкцию на домашний арест и залог в 7 млн драмов для участника 44-дневной войны Самвела Варданяна, в свое время  выдал санкцию на арест матери погибшего героя Гаянэ Мартиросян. Режим, напомню,  обвинил ее в попытке похищения сына Пашиняна Ашота. Чичоян стал судьей 22 сентября 2022 г., а до этого был прокурором. Он приобрел известность, когда президент РА представил возражения в Высший судебный совет по поводу его назначения, но в ВСС позицию президента игнорировали. Дело в том, что за Жору вступились отец - прокурор Ширака Армен Чичоян и брат отца - судья ВСС Сергей Чичоян.

    • ОТ БЕРДЗОРА, СУСА И АГАВНО ДО СЮНИКА И ТАВУША…
      2024-04-24 09:57

      В ходе повторного визита Пашинян успокоил тавушцев, дескать, 4 деревни не будут сданы, а обмен территориями состоится в пользу тавушцев. Обман раскрылся почти сразу: когда на приграничные участки прибыли геодезисты и специалисты по разминированию, стало очевидно, что жители Тавуша могут разделить судьбу жителей Шурнуха, которые лишились своих домов в обход делимитации и каких-либо законных оснований!

    • ГЕНОЦИД – 109. ПРОДОЛЖЕНИЕ В ВИДЕ РЕВИЗИИ ФАКТА
      2024-04-24 09:40

      "Армянский народ надо уничтожить в корне… Сейчас идет война, другого такого случая больше не будет", - дословно было произнесено в ходе секретного заседания высших чинов младотурецкого государства в 1915 г. 109-й годовщине предшествуют попытки правящей верхушки поставить под сомнение факт Геноцида в Западной Армении, специалисты считают, что инициатива исходит от Анкары, а это значит, что Геноцид продолжается в виде ревизии факта и попытки забвения. По мере приближения 109 годовщины становится очевиднее, что режим Пашиняна участвует в гибридной войне против армянского народа на стороне геноцидных государств!

    • "СДЕЛАЙ ШАГ, ОТВЕРГНИ НИКОЛА!"
      2024-04-22 10:57

      "В день отставки Сержа Саргсяна, 23 апреля 2018 г., мы пошли к первому президенту и застали его в очень серьезном и даже мрачном расположении духа. Мы спросили: "Господин президент, весь народ ликует, почему вы в таком настроении?" Он сказал фразу, которая до сих пор не выходит у меня из головы, это был тот самый день, когда еще многие вещи не были ясны, например, станет ли Пашинян премьер-министром или нет? Левон Тер-Петросян сказал: "Послушайте, вы не понимаете, что сегодня я самый несчастный человек в Армении, потому что к власти идет тот, кто погубит Арцах и Армению!", - рассказал в январе 2024 г. зампредседателя АНК Левон Зурабян. Он признался, что тогда, после 23 апреля 2018 г., эти слова показались ему преувеличением, однако с позиции 2024 г. вынужден признать, что прогнозы Тер-Петросяна постепенно воплощаются в жизнь.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՐՄԱՏԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՎ ԲՈՅԿՈՏ…
      2022-01-18 20:26

      Վանաձորում քննարկում են հետագա գործողությունները… Վանաձորում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն օրերս բնորոշեց քաղաքում տիրող իրավիճակը որպես պայթյունավտանգ, չբացառելով, որ ընդդիմությունը՝ զանգվածների աջակցությամբ, «արմատական քայլեր» կձեռնարկի:

    • Ո՞ւՐ ԵՆ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՈՒ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԸ
      2021-12-15 10:02

      Երբ «դիմակների շոուն» դեռ պահանջված էր Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին սկանդալային օրենքի առաջին զոհը դարձավ ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Սերոբ Հարությունյանը։ Ռեժիմը վրեժ լուծեց նրանից՝ ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քրեական անցյալի մասին տեղեկություններ հրապարակելու համար։ Հարությունյանից հետո երկրորդը դարձավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Հանգստյան օրերին նրան տեղափոխել են հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով. այս տարի նա ինսուլտ Է տարել։

    • «ՆՐԱՆՔ ՎԱՐԻ ԵՆ ՏԱԼԻՍ ԵՐԿԻՐԸ, ՈՐԸ ՄԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ»
      2021-11-23 20:00

      3 տարվա ընթացքում Միքայելյանը հասկացե՞լ է, թե ինչ էր ասել: 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, որից հետո Փաշինյանն ու իր ծառայանին երկար ժամանակ պարծենում էին, թե ադրբեջանցիները դադարեցրել են գնդակոծությունները Արցախի շփման գծի ողջ երկայնքով:

    • ԱԿՆԵՐԵՎ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՆՈՑ «ԱՏԿԱՏՆԵՐԸ», ԲԱՅՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵԼ…
      2021-09-28 21:53

      Նիկոլը 110 հազար դոլար է վճարել դրոնների համար Հիշո՞ւմ եք նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի սրտահույզ ռեպլիկը՝ ապառիկով կենցաղային տեխնիկա գնելու մասին: Ռեպլիկն ընդգրկվել էր երկրի ամենաբարձր ամբիոնից Փաշինյանի հնչեցրած ելույթում։ Կրկնակի գործակալի մասին Միքայել Մինասյանի բացահայտումն ավելի ուշ եղավ, իսկ մինչ այդ հեղափոխական հանրությունը բառացիորեն արտասվում էր Արարատի խոստովանությունից, թե իբր՝ նա ցանկացել է ապառիկով ինչ-որ բան գնել տան համար, բայց թույլ չեն տվել…