Последние новости

Հայկական օդանա՞վ են առևանգել. հեռագիր է ստացվել

Հայկական օդանավի առևանգու՞մ, Հերթական խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, տեղեկացնում է News.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:

Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում:

Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման:

Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

Մանրամասները հաջորդիվ

Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ