Последние новости

Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել

Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ազգային ժողովի նախագահը չեկավ ու չբացեց նիստը։ Ես սա համարում եմ անհարգալից վերբերմունք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հանդեպ՝ մեկ, երկրորդ՝ ԱԺ նախագահը պետք է իր լիազորությունները կատարի, որ չի արել, երրորդ՝ ԱԺ նախագահը երկրի թիվ երկու պաշտոնյան է, նա ըստ էության քաղաքական իմաստով գոյություն չունի։ Բոլոր պատգամավորներս, այդ թվում նա, երդում ենք տվել քաղաքացիական ծառայության։ Բայց նա ոչինչ չի անում և երևի չի կարողանում անել», - ասաց Մարուքյանը լրագրողների հետ զրույցում։

Նա ասաց, որ իշխանությունը անընդհատ հայտարարում է ընդդիմությանը՝ եկեք քննարկենք, եկեք բանակցությունների սեղանի շուրջ, բայց անգամ այս նիստը չի կայանում։

«Երկրում լարված վիճակ է, պարտադիր պետք է քննարկում, բայց ո՞ւմ հետ քննարկենք, եթե մի կողմը չկա», - ասաց Մարուքյանը։

Մարուքյանն ասաց, որ ԼՀԿ-ի համար խնդիր չկա, եթե Փաշինյանը կազմակերպի արտահերթ ընտրությունները։ Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպելու է նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննարկելու երկրի վիճակը, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ