Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ ՀԱՍՆԵԼՈՒ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԼԻՑՔԱԹԱՓՄԱՆԸ ԵՎ ԸՍՏ ԱՅԴՄ՝ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԵՐԿԱՐԵՑՄԱՆԸ
Նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ Հայաստանում ոչ ստանդարտ իրավիճակ է, իսկ դա ենթադրում է, որ դրան համահունչ ոչ ստանդարտ լուծումներ են պետք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Եթե իշխանությանը թվում է, որ դեռ շանս ունի հասնելու իրավիճակի լիցքաթափման և ըստ այդմ՝ սեփական պաշտոնավարման երկարեցմանը, ապա չարաչար սխալվում է։
Եթե նույնիսկ իշխանության դեմ հանրահավաքների տեմպը ինչ-որ հանգամանքներում նվազի, Գլխավոր շտաբը սահմանափակվի միայն ավելի վաղ հնչեցրած հայտարարություններով, հանրության մի մեծ հատված հարմարվողականություն դրսևորի, մեկ է՝ իրադրությունը կրիտիկական է և ինչ-որ պահի կպայթի։
Բառիս բուն իմաստով շարունակում ենք քայլել կարմիր գծերից մազաչափ հեռավորության վրա, հաճախ նաև հատել, սա պետք է իշխանությանը ստիպի դուրս գալու իր անպատասխանատու կեցվածքից և արագ որոշում կայացնել՝ քանի դեռ շատ ուշ չէ։
Վերջին երեք տասնամյակն էլ բավարար է գիտակցելու, որ եթե նման պայթյունավտանգ իրավիճակ է հասունացել, ապա պետք է քաղաքական ճանապարհով արագ հանգուցալուծել, հակառակ դեպքում պայթյունի ռիսկը կտրուկ կաճի։
Այս փակուղուց դուրս գալու մեկ ճանապարհ կա՝ իշխանության անհապաղ հեռացում։ Մկաններ ցուցադրելով, հուժկու տեքստեր հնչեցնելով, անտիհավաքներ կազմակերպելով խնդիրը չի լուծվի, ավելին՝ ավելի ծանր հուն կքշի և իշխանություններին և երկրին։
Մարդկանց, հասարակական տարբեր խմբերին միմյանց դեմ հրահրելով` մեր պետականության «գերեզմանն եք փորում», ուրիշ ոչինչ։
Կա՛նգ առեք, հեռացե՛ք»,- գրել է Աբրահամյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.