Последние новости

Լիտվացի մշակույթի գործիչներն Ադրբեջանին կոչ են անում վերադարձնել ռազմագերիներին, գերիներին և զոհվածների աճյունները

Լիտվացի կինոռեժիսոր և պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը բաց նամակ է հրապարակել, որում ինտելիգենցիայի ներկայացուցիչներն Ադրբեջանին կոչ են արել չխոչընդոտել ռազմագերիների, գերիների և զոհվածների մարմինների վերադարձին Հայաստան, տեղեկացնում է News.am։

«Մենք՝ Լիտվայի Հանրապետության մշակույթի գործիչներս, միանալով Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական խմբի փետրվարի 8-ի հայտարարությանը, Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում չխանգարել պատերազմի զոհերի աճյունների, ռազմագերիների և գերիների փոխանակմանը և անհապաղ նրանց վերադարձնել Հայաստան։ Որքանով մեզ հայտնի է, ադրբեջանական բոլոր գերիներն արդեն վերադարձված են։ Մենք նաև առաջադեմ միջազգային հանրությանն առաջարկում ենք միանալ այս բարեգործական նախաձեռնությանը, որը կօգնի հաղթահարել հումանիտար ճգնաժամն Արցախում այս պատերազմից հետո»,- ասված է հայտարարության մեջ։

Բուդրայտիս Յուոզաս՝ թատոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, լուսանկարիչ, դիվանագետ

Կալցոնաս Բենխարդաս՝ կոմպոզիտոր

Դրազդաուսկաս Կյաստուտիս՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր

Էյդրիգյավիչյուս Ստասիս՝ նկարիչ

Գրիգորյան Հասմիկ՝ օպերային երգչուհին

Իբելխաուպտայտե Դալյա՝ թատերական և օպերային ռեժիսոր, պրոդյուսեր

Կորշունովաս Օսկարաս՝ ռեժիսոր, դրամատուրգ

Լանդսբերգիս Վ Վիտաուտաս՝ պոետ, հրապարակախոս, թատրոնի և կինոյի ռեժիսոր, մանկագիր

Մամոնտովաս Անդրյուս՝ երաժիշտ, պրոդյուսեր, դերասան

Մատելիս Արունաս՝ կիոնռեժիսոր և պրորդյուսեր

Մայնելիտե Վայվա՝ դերասանուհի

Միշկունայտե Վիկտորյա՝ օպերային երգչուհի

Եվդոկիմովաս Արթուրաս՝ կինոռեժիսոր

Շյաուչյուլիս Սաուլյուս՝ դաշնակահար, կոմպոզիտոր

Ստոնիս Աուդրյուս՝ կինոռեժիսոր

Ստորպիրշտիս Գեդիմինաս՝ թատրոնի և կինոյի դերասան, թատերական մանկավարժ

Վեչերսկիս Ադոլֆաս՝ դերասան, ռեժիսոր

Վենցլովա Տոմաշ՝ պոետ, հրապարակախոս, թարգմանիչ, գրականագետ, պրոֆեսոր

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ