Փաշինյանի հրաժարականը պահանջող Հրայր Կարապետյանին ազատել են ԱԳՆ համակարգից
Yerkir.am-ը գրում է, որ օրերս արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հրամանով ԱԳՆ համակարգից ազատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հրայր Կարապետյանը: Նա գլխավոր հյուպատոսի պաշտոնից հետ էր կանչվել 2019 թվականի հուլիսից:
«Հիշեցնենք, որ Հրայր Կարապետյանի դիվանագիտական առաքելության ընթացքում Սանկտ Պետերբուրգում կառուցվեց և համայնքի ուժերով կահավորվեց գլխավոր հյուպատոսության նոր շենքը, Սանկտ Պետերբուրգում տեղադրվեց Կոմիտաս վարդապետի արձանը, ստեղծվեցին երկկողմ կապեր ՌԴ մի շարք նահանգների և ՀՀ մարզերի միջև և այլն:
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած դերի համար Հրայր Կարապետյանը պարգևատրվել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի, ԱՊՀ և ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի մի շարք մեդալներով և շքանշաններով, արժանացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՌԴ արտգործնախարարության և Սանկտ Պետերբուրգի կառավարության պատվոգրերի ու շնորհակալագրերի:
Վերջին շրջանում Հրայր Կարապետյանը սուր քննադատությամբ էր հանդես գալիս ՀՀ կառավարության ու վարչապետի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ, հատկապես մատնանշվում էին հայ-ռուսական հարաբերություններում թույլ տրված կոպիտ սխալները: ՀՀ մի շարք դիվանագետների հետ Հրայր Կարապետյանը նույնպես միացել էր այն հայտարարությանը, որով պահանջվում էր ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը»,- գրում է աղբյուրը, տեղեկացնում է Փաստինֆո-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.