Последние новости

«Իմ քայլի» պատգամավորն առաջարկել է խստացնել ԶԼՄ-ների նկատմամբ օրենսդրությունը

Մի քանի օր առաջ ԶԼՄ-ներից մեկում երկրում ռազմական դրության ռեժիմի պայմաններում ռազմատեխնիկայի տեղափոխումը ցուցադրող տեսանյութ հրապարակվեց: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանին:

Նա ԱԱԾ ղեկավարությանն առաջարկեց անհրաժեշտ իրավական բազայի բացակայության դեպքում զբաղվել դրա մշակմամբ, որպեսզի հետագայում պատասխանատվության ենթարկի այդպիսի նյութեր տարածող լրատվամիջոցներին: «Մարդիկ չեն գիտակցում, որ ընդամենը մի քանի ամիս առաջ երկիրը պատերազմի էպիկենտրոնում էր: Նրանք նկարահանում և բաց աղբյուրներում հրապարակում էին տեղեկություններ ռազմատեխնիկայի, սպառազինության կոնկրետ տեսակների մասին, ինչն անթույլատրելի է»,-ասաց պատգամավորը՝ նման դեպքերում առաջարկելով ծայրահեղ միջոցների դիմել:

ԱԱԾ տնօրենի տեղակալն, իր հերթին, աջակցեց պատգամավորին, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ