Արման Թաթոյան․ Նախարարը իրավունք չուներ բռնություն կիրառել
Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նախարարի և լրագրողի երեկվա միջադեպի մասին, տեղեկացնում է News.am-ը:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև այսօր սրճարանում տեղի ունեցած միջադեպի հրապարակված հանգամանքները:
Դրանից բացի, տեղի է ունեցել առանձնազրույց լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ, որը պնդել է, որ նախարարն իր հետ խոսել է հայհոյանքներով, տվել սպառնալիքներ, իր նկատմամբ գործադրել է բռնություն և կոտրել համակարգիչն ու վնասել հեռախոսը: Նա Պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ իր նկատմամբ բռնության գործադրումից առաջ ինքը մոտեցել է նախարարին և հարցեր տվել այն մասին, թե ինչ է նախարարն անում աշխատանքային ժամին սրճարանում:
Պաշտպանի աշխատակազմն առանձնազրույց է ունեցել նաև լրագրող Տաթև Այվազյանի հետ, որը նշել է, որ նույն սրճարանում է գտնվել Փայլակ Ֆահրադյանի հետ միասին և լսել է նախարարի սպառնալիքներն իր գործընկերոջ հասցեին, ինչպես նաև բռնության միջադեպից հետո նախարարը հայհոյել է նաև իրեն:
Ըստ Փ.Ֆահրադյանի և Տ.Այվազյանի՝ նախարարն իմացել է, որ իրենք լրագրողներ են:
Պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է նաև միջադեպի վերաբերյալ տարածված տեսանյութերն ու լրագրողի վարքագծի վերաբերյալ ավելի ուշ արված հրապարակումները:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ լրագրողների մասնագիտական գործունեությունը պաշտպանված է օրենքով:
Ցանկացած պարագայում նախարարն իրավունք չուներ բռնություն գործադրել քաղաքացու նկատմամբ:
Նախարարի վարքագիծն առավել ևս դատապարտելի է այն պայմաններում, երբ ինքը տեղյակ էր, որ իրեն հարցեր է տալիս լրագրող և որ ինքը բռնություն է գործադրում լրագրողի նկատմամբ:
Որպես կարևոր հանգամանք՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում առանձնացնել, որ լրագրողը մոտեցել է հանրային ճանաչում ունեցող բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախարարի, դա տեղի է ունեցել հանրային, այլ ոչ թե մասնավոր վայրում և այդ նույն վայրում էլ տեղի է ունեցել բռնության միջադեպը:
Պաշտոնյաները, առավել ևս բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պարտավոր են ցուցաբերել հանդուրժողականություն բոլոր այն դեպքերում, երբ լրագրողները տալիս են իրենց դուր չեկող հարցեր կամ իրենց նկատմամբ ցուցաբերում են քննադատական վերաբերմունք: Ավելին, նրանք պետք է իրենց հանրային վարքագծով օրինակ լինեն, հատկապես եթե դա վերաբերում է բռնության բացառմանը:
Հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ ունի լիազորությունների սպառիչ շրջանակ և սահմանափակված է իր իրավական կարգավիճակի սահմաններով:
Որևէ պատճառ չի կարող արդարացնել պաշտոնատար անձի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը:
Ցանկացած հարց, ինչ էլ որ լինի, պետք է լուծվի բացառապես պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում՝ համապատասխան իրավասությունն ունեցող մարմինների կողմից:
Միջադեպի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից համապատասխան գրություն կուղարկի Գլխավոր դատախազություն:
Այս պահի դրությամբ՝ Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ դատախազությունը միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 12:43
Жители Ширакской области Армении перекрыли трассу Ереван - Гюмри с требованием прекратить одностороннюю делимитацию границ с Азербайджаном, в результате чего Баку отводятся четыре села Тавушской области.
-
2024-04-25 12:41
Кто этот секретарь Совбеза, пусть приедет сюда, посмотрим на него, мы такого человека не знаем. Они сидят на верхах, что-то решают, пусть приедут сюда, посмотрят в каком состоянии находится народ. Об этом наперебой говорили жители села Киранц, отвечая на вопрос журналиста относительно заявления главы СБ Армена Григоряна, уверяющего, что сельчане не окажутся под прицелом азербайджанских солдат в результате демаркации.
-
2024-04-25 12:40
Никол Пашинян и его власть еще не переварили отчет Freedom House о том, что рейтинг демократического правления в Армении в 2023 году снизился с 2,50 до 2,25, кроме того, та же правозащитная организация выразила «обеспокоенность сообщениями о насилии со стороны полиции в Армении», когда пришла очередная «пощечина» от Запада. Об этом пишет газета «Паст».
-
2024-04-25 11:53
Не дождавшись окончания процесса уступок территорий, обещанных правительством РА на первом этапе, Азербайджан уже напоминает о других своих ожиданиях: коридоре, конституционных изменений и решения о разоружении. Об этом пишет секретарь оппозиционной фракции «Честь имею» НС РА Тигран Абрамян.