Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՇՈՒՇԻՆ ՉԻ ԳՐԱՎՎԵԼ, ԱՅՆ ԱՅՍՕՐ Է ՀԱՆՁՆՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒ ԴԱ ԱՐՎՈՒՄ Է ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Ուզու՞մ եք պատմեմ ձեզ, թե որն էր անցած պատերազմի ամենամեծ սուտը։ Այն որ թուրքերը գրավել են Շուշին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Ուզու՞մ եք պատմեմ ձեզ, թե որն է եղել անցած պատերազմի ամենամեծ սուտը։ Այն որ թուրքերը գրավել են Շուշին։ Չի եղել նման բան։ Ընդ որում, նրանք Շուշին չեն կարողացել գրավել ոչ թե այն պատճառով, որ քաղաքը լավ էր պաշտպանված, այլ որովհետև անգամ բնական պատնեշները հաղթահարելու բավարար ուժ չունեին։ Նրանք ուղղակի եկել են Շուշի։
Շուշին անգամ չի հանձնվել թշնամուն։ Կարևոր բան եմ ասում, խնդրում եմ ուշադիր եղեք։ Շուշին այսօր է հանձնվում Ադրբեջանին։ Եվ դա Կարմիր Շուկայում է արվում։ Դեռ մի ամիս առաջ եմ զգուշացրել, որ աչքներս այդ գյուղի վրա պահենք։ Եկել և ուզում են զավթեն այն։ Արդեն գրեցի, թե ինչի համար։ Եվ այդ ամենը երկու դավաճանների՝ Նիկոլի ու Արայիկի, համաձայնությամբ։ Նրանց հետ Ալիևի կողմից ձեռք բերված գաղտնի պայմանավորվածություններով։
Մի քիչ էլ փակագծեր բացեմ։ ԳՇ պետի ու բանակի հրամանատարության հայտնի հայտարարությունը, իմ խորին համոզմամբ, ամենևին էլ ՀՀ ներքաղաքական վիճակներով չէր պայմանավորված։ Թեման Կարմիր Շուկան էր։ Եվ երբ հրամանատարները կարծեցին, թե գյուղին այլևս վտանգ չի սպառնում, նահանջեցին քաղաքական պահանջներից։ Թերագնահատել են Նիկոլի ու Արայիկի ստորության աստիճանը։ Կարմիր Շուկայում նոր պրոցեսներ են սկսվել։
Նորից եմ կրկնում՝ թշնամին Շուշին չի գրավել։ Շուշին այսօր է հանձնվում Ադրբեջանին։ Վաղը-մյուս օրն էլ Քարվաճառն է հանձնվելու։ Այո, չեմ սխալվել։ Քարվաճառը։ Որովհետև ինչպես Շուշի, այնպես էլ Քարվաճառ ադրբեջանցիները մուտք չունեն։ Նիկոլի ու Արայիկի թողտվությամբ են ռուսների ձեռքը բռնած գալիս ու գնում։
P.S. Միհրան Հակոբյանը Արայիկի ու նրա կողմից աջ ու ձախ բաժանվող փողերի մասին երեկ կարևոր հարցադրում է արել։ Չե՞ք տեսել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.