Последние новости

ՌԴ ԱԳՆ-ն Թբիլիսիում Գրիբոյեդովի հուշարձանի անարգումը սադրանք է որակել

Թբիլիսիում Գրիբոյեդովի հուշարձանի անարգումը և հայտնի ռուս լրագրող Վլադիմիր Պոզների դեմ սադրանքը Մոսկվան դիտարկում է որպես ընդհանուր շղթայի օղակներ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դրանցում տեսնում ենք Վրաստանում ծայրահեղական ուժերի փորձը օգտագործելու ցանկացած առիթ, որ դժվարեցվի ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- նշել է նա:

Զախարովայի խոսքով՝ ոչ մի դրդապատճառ չի կարող արդարացնել վանդալներին, որոնք անարգել են հուշարձանը:

«Քաղաքակիրթ հանրության շրջանում նման արարքը հարուցում է տարակուսանք և մերժում: Նման գործողություններն առավել անընդունելի են, եթե հաշվի առնենք Ա.Ս. Գրիբոյեդովի անհատականության մասշտաբն ու նշանակությունը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի պատմության համար»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ապրիլի 1-ին հուշարձանի պատվանդանին էր հայտնվել «Ռուսաստանը չարիք է» գրությունը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ