Последние новости

Շուռնուխից 6 անասուն է անհետացել

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից 3 օր առաջ մառախուղի հետևանքով 7 կով է անհետացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ անհետացած կովերից 1-ը հետ է վերադարձել, 6-ն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածք։

«Խիտ մառախուղ էր, կովերն էլ հավանաբար խոտի ուղղությամբ ներքև` ադրբեջանական կողմ են գնացել, կորել։ Խնդրի մասին հայտնել ենք սահմանապահներին, բայց ադրբեջանցիները «դաբրո չեն տալիս», որ գնանք, որոնենք»,–ասաց Արշակյանը։

Նրա խոսքով` ադրբեջանցիները սահմանապահներին ասել են միայն, որ եթե գտնեն կովերին, հետ կուղարկեն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ