Հրապարակվում է Քոչարյանի գործով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով որոշումը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկիրն նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով որոշումը:
Սահմանադրական դատարանը մարտի 26-ին Ռոբերտ Քոչարյանի և առաջին ատյանի դատարանի դիմումի քննության արդյունքներով որոշում ընդունելուց հետո, որը ՔՕ 300.1-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչեց, հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, իսկ մարտի 29-ին՝ 42-էջանոց լրիվ տեքստը: ՍԴ որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Պարզ չէ, թե ինչ կարգի տապալման մասին է խոսքը՝ հաշվի առնելով, որ հոդվածն ընդունվել է մի Սահմանադրությամբ, և փորձել են կիրառել մեկ այլ Սահմանադրությամբ: Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են հենց այդ հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում: Փաստացի, դատարանը պետք է դադարեցնի այդ հոդվածով քրեական հետապնդում վերը թվարկված անձանց, ինչպես նաև նմանատիպ մեղադրանքով այդ գործի շրջանակում անձանց նկատմամբ: Չնայած դրան՝ մարտի 30-ի նիստում դատավոր Դանիբեկյանը հրաժարվեց դադարեցնել քրեական հետապնդումը և դատախազների բացակայության պատճառով նիստը հետաձգեց ապրիլի 2-ին: Ապրիլի 2-ի նիստում դատախազները պնդեցին 300.1 հոդվածով քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդությունը քննել ՍԴ դիմելու մասին իրենց միջնորդության հետ: Դատավորը որոշեց միջնորդությունը առանձին քննել: Խոսքն այն մասին է, որ մեղադրանքը վերաորակելու հնարավորություն ստանան, քանի որ ներկայումս օրենսդրությունը դա թույլ չի տալիս, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.