Последние новости

Ի՞ՆՉ ԵՆՔ ՆԵՐԱՐԿՎԵԼՈՒ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը նախատեսվում է սկսել ապրիլի 7-8-ից, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե ՍԱՀԱԿՅԱՆԸ: Նա նշել է, որ մարզերում պատվաստումը կարող է սկսվել քիչ ավելի ուշ։

«Տվյալ փուլում պատվաստանյութերը նախատեսված են ռիսկային խմբերի համար,- ասաց Գ.Սահակյանը:- Հայաստանին նախ առաջարկել են Pfizer ընկերության պատվաստանյութը, սակայն այդ պատվաստանյութը պահանջում է պահպանման շատ բարդ պայմաններ, որոնք չկան մեր պոլիկլինիկաներում։ Իրականում Pfizer-ը համեմատաբար ավելի թանկ արժե, բայց եթե մենք ունենայինք այդ պայմանները, միանշանակ ձեռք կբերեինք նաև Pfizer-ի պատվաստանյութեր»։

Մեկնաբանելով AstraZeneca պատվաստանյութի անվտանգության հարցը՝ Սահակյանն ընդգծեց, թե այսօր բոլոր գիտական տվյալները խոսում են այդ դեղամիջոցի օգտին: «Ներկայացնեմ երկու կազմակերպությունների՝ Դեղերի եվրոպական գործակալության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունը, համաձայն որի՝ թրոմբոէմբոլիաների տեսքով առողջական խնդիրների բոլոր դեպքերի առաջացրած բարդությունները բնական շեմը չեն գերազանցում, այսինքն՝ ռիսկերը չեն ավելանում։ Միևնույն ժամանակ Հայաստանը շարունակում է բանակցությունները ռուսական կողմի հետ, ստորագրվել է համապատասխան պայմանագիր, և ներկայումս քննարկվում են ռուսական «Սպուտնիկ պատվաստանյութի նոր խմբաքանակի ներմուծման հարցերը»։

Մինչդեռ այս պահի դրությամբ Մեծ Բրիտանիայում թրոմբներ են հայտնաբերվել AstraZeneca պատվաստանյութ ընդունած 30 մարդու մոտ, նրանցից 10-ը մահացել են: Այդ մասին հաղորդել է Դեղամիջոցների և բժշկական նշանակության ապրանքների հսկողության բրիտանական վարչությունը։ Կարգավորող մարմինը հայտնել է, որ ավելի քան 18 մլն դեղաչափ օգտագործելուց հետո տվյալներ է ստացել գլխուղեղի երակների թրոմբոզի 22 դեպքերի և թրոմբոզի 8 այլ դեպքերի մասին։

Ֆրանսիայի դեղամիջոցների անվտանգության ազգային գործակալությունը նշել է, որ երկրում AstraZeneca դեղամիջոցով պատվաստվելուց հետո արձանագրվել է թրոմբոզի 12 դեպք: Հինգ մարդ մահացել է։ Իսկ այ Նիդեռլանդները 25-65 տարեկան կանանց մոտ թրոմբների և այլ կողմնակի հետևանքների մասին հինգ նոր հաղորդագրություններից հետո որոշեց իսպառ դադարեցնել այդ պատվաստանյութի կիրառումը։ AstraZeneca-ից հրաժարվել են նաև Իտալիան, Գերմանիան, Հունգարիան, Սլովենիան:

Ինչպես տեսնում ենք, Եվրոպայի բազմաթիվ երկրներ հրաժարվում են այդ պատվաստանյութից հօգուտ մյուսների, այդ թվում՝ ռուսական «Սպուտնիկ V»-ի։ Բայց Հայաստանի իշխանությունները շարունակում են հետևել ԱՀԿ-ի հանձնարարականին, որը կոչ է անում շարունակել բրիտանա-շվեդական կոնցեռնի պատվաստանյութի օգտագործումը։ Դեղամիջոցի առավելությունները գերակշռում են դրա օգտագործման ռիսկերից, համարում են ԱՀԿ-ի փորձագետները:

Ավելին, արդեն սկսվել է Հայաստանի պոլիկլինիկաներին AstraZeneca պատվաստանյութի 24000 չափաբաժնի բաշխման գործընթացը։ Այդ մասին հայտարարեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։ Նրա խոսքերով՝ գործընթացը մեկնարկել է, բայց բաշխման գրաֆիկը դեռ որոշված չէ։ «Խոցելի խմբերին պատվաստելու ենք պետական միջոցների հաշվին, ինչը կնվազեցնի լուրջ դեպքերի և մահերի քանակը։ Գործընթացը շատ ժամանակ է պահանջում, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այն արագ կազմակերպենք»,- ասաց գերատեսչության ներկայացուցիչը և տեղեկացրեց, որ հայկական մասնագիտացված հանձնաժողովը հավանություն է տվել պատվաստանյութի գնմանը։

«ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-վարակաբան Նելլի Ամիրբեկյանն արձանագրում է, որ պատվաստանյութի շուրջ իսկական պատերազմ է սկսվել աշխարհում։ «ՀՀ առողջապահության նախարարությունը ռիսկի է ենթարկում բնակչության խոցելի խմբերին՝ պատվաստելով նրանց բրիտանա-շվեդական դեղամիջոցով,- ասաց Ն.Ամիրբեկյանը:- Մեր իշխանությունները հնազանդորեն կատարում են ԱՀԿ-ի հանձնարարականները և թքած ունեն, որ գրեթե բոլոր զարգացած երկրները հրաժարվել են AstraZeneca-ից։ Ո՞ր մասնագիտացված հանձնաժողովն է հաստատել այդ պատրաստուկը: Ինչո՞ւ մեզ չեն հայտնում, թե հեղինակավոր հայ վիրուսաբաններից ով է ընդգրկվել դրա կազմում։ Ես արդեն չեմ հավատում կառավարության ոչ մի խոսքին։ Ինչո՞ւ չէր կարելի միանգամից ձեռք բերել համեմատաբար անվտանգ «Սպուտնիկ V»-ն։ Մեր ժողովրդին վտանգի ենթարկելը հանցագործություն է»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВИТРАЖИ – ОТ РИМСКИХ ДО ТИФЛИССКИХ
    2025-07-19 11:01

    Историки не могут назвать точный период возникновения витражей. Следы создания картин из цветного стекла были найдены в древних культурах, таких, как Рим, Византия, Китай и повсеместно в средние века.

  • ЖАРА ПРИШЛА, А МЫ ПРОСТУДИЛИСЬ. ПОЧЕМУ?
    2025-07-18 09:38

    Считается, что простуды должны отступить вместе с холодами. Но не тут-то было. Летом наиболее распространены кишечные и респираторные вирусные инфекции. К ним относятся ротавирусная, норовирусная, энтеровирусная инфекции, а также вирусы гриппа, парагриппа, риновирусы и аденовирусы. Врач-инфекционист Мгер МНАЦАКАНЯН перечислил корр. "ГА" главные факторы риска. С приходом жары кондиционеры становятся чуть ли не главным другом офисного работника и автомобилиста. Но, желая поскорее охладиться после дневного зноя, мы "перебарщиваем" с температурой.

  • УРАРТСКОЕ НАСЛЕДИЕ, ХРАМ ГАРНИ И "СИМФОНИЯ КАМНЕЙ" – В ПРЕДВАРИТЕЛЬНОМ СПИСКЕ ЮНЕСКО
    2025-07-16 10:28

    Как сообщает пресс-служба Министерства образования, науки, культуры и спорта РА, соответствующие заявки Армении были обсуждены и одобрены на проходящей в Париже 47-й сессии Комитета по всемирному наследию ЮНЕСКО.

  • ГЕНЕТИКИ ВЫЯВИЛИ МУЖЧИН АРМЯНСКОГО ПРОИСХОЖДЕНИЯ В СРЕДНЕВЕКОВОМ БОЛГАРЕ
    2025-07-15 09:49

    Палеогенетики секвенировали ДНК трех человек, похороненных у стен средневекового Болгара в XIV веке нашей эры. Ученые определили, что останки принадлежали двум мужчинам и одной женщине. Первые двое оказались генетически близки к армянам, в то время как женщина относилась к популяции, близкой к местным финно-угорским народам. Результаты исследования опубликованы в Вавиловском журнале генетики и селекции. В беседе с корр."ГА" кандидат исторических наук, профессор ЕГУ Аристакес МАРТИРОСЯН отметил, что в юго-западной части Татарстана находятся остатки древнего и средневекового города Болгар (Булгар), основанного не позднее X века нашей эры. На протяжении своей истории этот город играл важную роль в качестве административного и торгово-ремесленного центра сначала Волжско-Камской Булгарии, а затем и Золотой Орды, причем и в том, и в другом государстве Болгар некоторое время выступал в качестве столицы.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ