Բաբայան․ Ադրբեջանցիները փորձում են Հայաստանի ներքաղաքական լարվածությունը մեծացնել
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ ղեկավար Թուրալ Գանջալիևի հայտարարության նպատակների մասին։
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Թուրալ Գանջալիևի` Ստեփանակերտում գրասենյակ բացելու մասին հայտարարությունը ցնդաբանություն է, սակայն տողատակում այն որոշակի նպատակ է հետապնդում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Այսպիսի ցնորամիտ, անիրատեսական հայտարարությունները նպատակ ունեն աշխարհաքաղաքական, ներքաղաքական և հոգեբանական ոլորտներում Ադրբեջանի համար շահեկան արդյունքի հասնել»,- ասաց նա։
Բաբայանի խոսքով` ադրբեջանցի պաշտոնյան փորձում է հասարակության մեջ վհատություն սերմանել, Հայաստանի ներքաղաքական լարվածությունը մեծացնել, որ մարդիկ մասնավոր զրույցներում սկսեն ավելի շատ խոսել «թաքուն պայմանավորվածությունների» մասին, իսկ աշխարհաքաղաքական հարթությունում հայ-ռուսական հարաբերությունները թիրախավորել։
Գանջալիևը, ըստ Բաբայանի, պատահական մարդ չէ Ադրբեջանի քաղաքական տիրույթում. աշխարհաքաղաքական պայքարի հարուստ փորձ ունեցող Բաքվում նրան պատգամավոր են դարձրել, հատուկ պատրաստել, որ եվրոպական հարթակներում տարբեր միջոցառումների ժամանակ հակահայկական ելույթներ ունենա ու պաշտոնական Բաքվի տեսակետն առաջ տանի։
Արցախի արտաքին գործերի նախարարը վերահաստատում է Արցախի և արցախահայության դիրքորոշումը. այստեղ ոչ միայն չեն ճանաչում «ադրբեջանական համայնք» հասկացությունը, այլև այդպիսի շինծու հայտարարությունների մասին լսել անգամ չեն ուզում։
Միաժամանակ Բաբայանը կոչ է անում երբեք չկտրվել իրականությունից, ուշիուշով հետևել նենգ ու շատ լավ կազմակերպված թշնամու գործողություններին և զգուշանալ ներքին վտանգից։
«Ես չեմ համարում, որ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի մեծ վտանգ են, քան այն սարսափելի գաղափարները, որոնք տիրում են հայկական տիրույթում, որ մարդիկ ասում են Շուշին հայկական չէ, Քարվաճառը հայկական չէ, Ցեղասպանությունն ինչու պետք է ճանաչել, սա ավելի սարսափելի է, ավելի վտանգավոր»,- ընդգծեց նախարարը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.