Անհետ կորած զինծառայողների հարազատներն արգելափակած են պահում ՊՆ-ի բոլոր մուտքերը
ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր՝ երեք մուտքներն արգելափակված են։ «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է, որ անհետ կորած զինծառայողների հարազատներն ավտոմեքենաներով փակել են ՊՆ-ի բոլոր մուտքերն ու ելքերը, իսկ ՊՆ շենքի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել։ Տարածքը հսկում է նաև Ռազմական ոստիկանությունը։
Անհետ կորած զինծառայողների հարազատները երկար լռությունից հետո արձանագրում են՝ իրենց հարցերին խոստացված լուծումներն այդպես էլ չեն տրվել։
Հիշեցնենք, որ առավոտյան անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը տեղեկացրել էր, որ նորից կտրուկ գործողություների են դիմելու, այս անգամ ՝ երկարաժամկետ։
Մոտ մեկ ամիս առաջ էլ զինծառայողների հարազատները նույն կերպ փակել էին ՊՆ մուտքերը, մնացել մինչև աշխատանքային ժամի ավարտը։ Նրանցից հինգին ընդունել էր նախարար Վաղարշակ Հարությունյանը, վստահեցրել, որ ռազմագերիների վերադարձի հարցով զբաղվում են, իսկ զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն Արցախում նոր թափ կստանան։
Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր ստիպված էին նույն քայլին դիմել, քանի որ նշում են, որ խոստումները չեն կատարվել։ Խոստացել են այնքան մնալ, մինչև իրենց զավակների հարցը չլուծվի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.