Գևորգ Գորգիսյան․ Կա բավարար նյութ, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի դեմ քրգործ հարուցվի
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը կարծում է, որ ԱԺ ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի շրջանակներում կա բավարար նյութ, որպեսզի ԳՇ պետ Արտակ Դավթյանի դեմ քրեական գործ հարուցվի և նա ստիպված լինի պարզաբանումներ տալ։ Գորգիսյանը նման հայտարարություն արեց լրագրողների հետ զրույցում` նշելով, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը չի հրապարակվել, որովհետև եղել են խնդիրներ, որոնք բացահայտվել են և չեն շտկվել մինչև 2020 թվականի պատերազմը։
«Մերժեցին 2020–ի պատերազմի համար մեր առաջարկած պարիտետային հանձնաժողովի ստեղծումը, որովհետև բազմաթիվ էին հիմքերը, որ նույն Արտակ Դավթյանը պետք է դատվի՝ պետական ռեսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու համար: Երբ նա ԳՇ պետ էր, այդ շրջանում մենք գնել ենք զենքեր, որ մենք որևէ կերպ չէինք կարողանալու օգտագործել և շարքից հանել ենք զենքեր, որոնք մենք կարող էինք օգտագործել և մեզ պետք էին լինելու: Կրճատել ենք զինվորական ստորաբաժանումներ, պատրաստել ենք Հայաստանը պարտության, դա արվել է Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ինչո՞ւ, այդ հարցին քրեական գործի շրջանակներում պետք է տրվեն պատասխաններ»,–ասաց Գորգիսյանը:
Նրա համոզմամբ՝ Ապրիլյան պատերազմն ուսումնասիրելու արդյունքում կլինեն պատշաճ նյութեր՝ ուղարկելու իրավապահ մարմիններին, որպեսի հարուցվեն քրեական գործեր:
«Ինչո՞ւ չի արվել, չեմ կարող ասել։ Ցավում եմ, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ ամենավատ դերակատարները դրանք հետախուզության վարչության պետն էր, որը նշանակվել է Փաշինյանի խորհրդական և օպերատիվ վարչության պետը, որ նշանակվել է Գլխավոր շտաբի պետ։ Այդ երկուսի ձախողումն է եղել ամենաակնառուն, սա խայտառակություն է մեր պետության համար»,–ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.