Последние новости

Սերգեյ Վերշինինն ու Վարդան Տողանյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը ապրիլի 8-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակի վերաբերյալ ՝ շեշտը դնելով տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու և խաղաղ կյանքի վերականգնման հրատապ խնդիրների վրա։

Քննարկվել է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան միջազգային հումանիտար կազմակերպությունների ներուժի ներգրավումը, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ