ԱՆ. «Սպուտնիկ V» պատվաստանյութը բերվել է հանրապետություն 1 մլն դեղաչափով
Մինչև տարեվերջ կառավարությունը մտադիր է պատվաստել երկրի բնակչության 20 տոկոսին: Այս մասին ԱԺ նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը բերվել է հանրապետություն 1 մլն դեղաչափով:
Նա հիշեցրեց, որ 2020 թվականից Հայաստանը սկսել է ոչ մեծ դեղաչափերով պատվաստանյութ ներկրել, անցած շաբաթ ներկրվել են «Սպուտնիկ V»-ի և «AstraZeneca»-ի խոշոր դեղաչափեր:
«Երեկվանից սկսվել է բնակչության մասշտաբային պատվաստումը: Օգտվելով առիթից՝ ցանկանում են հայտարարել պատվաստմանը մասնակցելու կարևորության մասին: Պատվաստումները թույլ են տալիս խուսափել հիվանդության ծանր դեպքերից և մահից»,-նշեց նախարարը:
Նա նաև նշեց, որ ոչ բոլոր երկրներն են պատվաստվածների թիվը հասցնում մինչև 30-40 տոկոս: Նրա խոսքով՝ շատերի մոտ այդ ցուցանիշը տատանվում է 15 տոկոսի սահմաններում:
«Հայաստանում կորոնավիրուսից մահացությունը ևս միջին է՝ համեմատած աշխարհի այլ երկրների հետ՝ 17 տոկոս ընդդեմ 2 տոկոսի»,-նկատեց Ավանեսյանը:
Նախարարի ներկայացրած թվերը չեն կարող հարցեր չառաջացնել: Եթե «Սպուտնիկ V»-ի 1 մլն դեղաչափ է ներկրվել, ապա դա նշանակում է, որ կարող է պատվաստվել մեր երրորդը, ոչ թե 20 տոկոսը: Միաժամանակ հիշեցնենք, որ կառավարությունը գնում է ուղիղ խտրականության ճանապարհով՝ թույլ տալով 55 տարեկանից բարձր անձանց պատվաստել միայն «AstraZeneca»-ով, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.