Ռուբեն Մելիքյան․ Փաշինյանը «իկրայի գործով» պետք է հարցաքննվի
Հայտնի «իկրայի գործով» դատական նիստին այսօր վկաներից ոչ մեկը չի ներկայացել, իսկ ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետի տեղակալը գրավոր դիմել է դատարանին, որպեսզի իրեն այլևս դատարան չկանչեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Շուշան Փաշինյանը, դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին, քանի որ նա Facebook-ի էջում գրել էր, որ վարչապետի դուստրը 1 կիլոգրամը 3 հազար դոլար արժողությամբ սև իկրա է ուտում:
Իրավապաշտպանի խոսքով` Նարեկ Սամսոնյանի դեմ քրեական գործ է հարուցվել սուտ մատնության մեղադրանքով։
Մելիքյանն այդ քրեական գործը որակեց «աննորմալ», որը մասնագիտական քննադատության չի դիմանում, քանի որ «սուտ մատնություն» որակել այն, ինչը կատարել է Նարեկ Սամսոնյանը, ուղղակի ծիծաղելի է։
«Մենք այսօր գնացինք դատական նիստին և այնտեղ անակնկալի եկանք։ Պարզվեց` որևէ վկա չի ներկայացել։ Որպես վկա ներգրավված է նաև վարչապետի անվտանգության ծառայության պետի տեղակալը, որը ոչ միայն չէր ներկայացել, նշելով որ աշխատանքային ծանրաբեռնվածություն ունի, այլև գրավոր դիմում էր ներկայացրել, որ այլևս իրեն դատարան չկանչեն։ Ես դատարանին միջնորդեցի, որ նրան բերման ենթարկելու մասին որոշում կայացնի։ Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը, նշվեց` մյուս դատական նիստին այդ անձնավորությունը կրկին ծանուցվելու է»,–ասաց նա։
Մելիքյանի խոսքով`ինքը դատարանին միջնորդել է, որ ՀՀ վարչապետը ևս որպես վկա ներգրավվի քրեական գործում։
«Ուղղակի ծիծաղելի է, որ վարչապետին չեն ներգրավել ոչ թե որպես տուժող, այլև որպես վկա։ Նա այս գործով պետք է պարտադիր հարցաքննվի։ Դատարանը մեր միջնորդությունն առանց քննության թողեց, որը մենք համարեցինք ապօրինի և միջնորդություն ներկայացրինք այդ հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ։ Այդ միջնորդությունը ևս դատարանը մերժեց։ Ամեն դեպքում մենք չենք կորցնում մեր հույսը, որ այս գործը արդար ձևով կավարտվի»,– եզրափակեց իրավապաշտպանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 13:10
Пожар произошел в многоквартирном доме в Абовяне (Котайкская область), в результате чего 100 человек были эвакуированы. Об этом сообщает сайт криминальной хроники shamshyan.com.
-
2025-07-19 13:08
Евросоюз ввел санкции против российского кинорежиссера Карена Шахназарова, следует из опубликованного в официальном журнале ЕС документа.
-
2025-07-19 13:05
Президент переходного периода Сирии Ахмед аш-Шараа объявил о всеобъемлющем прекращении огня в стране. Об этом, как передает SANA, говорится в заявлении президентской администрации Сирии.
-
2025-07-19 11:55
В Сюникской области показатель бедности традиционно остается самым низким в Армении. Об этом заявил генеральный директор Зангезурского медно-молибденового комбината (ЗММК) Роман Худолий, выступая на городском стадионе Каджарана по случаю Дня горняка и металлурга.