Իրանում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին
Իրանում, կորոնավիրուսով պայմանավորված, Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակիցների թիվն այս տարի սահմանափակ է լինելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կենտրոնական հանձնախմբի ատենապետ Ալեքս Կարապետյանը նշեց, որ տարելիցին ուղղված աշխատանքները հարմարեցնում են երկրում ստեղծված իրավիճակի հետ:
«Թեհրանում, համաճարակով պայմանավորված, այս տարի չենք կարողանա ժողովրդական միջոցառումներ անցկացնել, հավաքներն արգելված են, դպրոցներն առցանց են աշխատում: Աշխատանքները հարմարեցնում ենք ստեղծված իրավիճակին: Ասեմ, որ միջոցառումներն այս տարի սկսվելու են ապրիլի 23-ին: Այդ օրը, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, կազմակերպվելու է մոմավառություն, սակայն յուրաքանչյուրն իր տանը, պատշգամբում: Այդ արարողությունը սոցիալական ցանցերով հեռարձակվելու է, փորձելու ենք սփռել, որպեսզի լայն հասարակությանը հասանելի լինի»,-նշեց Ալեքս Կարապետյանը:
Ապրիլի 24-ին հիշատակի միջոցառում է նախատեսված Նահատակների հուշարձանի մոտ, որտեղ ներկաները ծաղիկներ կխոնարհեն ի հիշատակ նահատակվածների: Ալեքս Կարապետյանը նշեց, որ մասնակցությունը լինելու է սահմանափակ, ներկա են լինելու միայն ազգային իշխանության մարմինների մեկական ներկայացուցիչներ, որպեսզի հնարավոր լինի համաճարակի կանոնները պահպանել: Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի սոցիալական ցանցերում:
«Այդ միջոցառման շրջանակում նախատեսված են ելույթներ: Ծրագրի վերջում հնչելու է պարսկերեն լեզվով հայտարարագիր: Մեր հայտարարության մեջ շեշտը դրվելու է Թուրքիայի ծավալապաշտության քաղաքականության, այդ երկրից տարածաշրջանի պետությունների ուղղությամբ եկող վտանգի վրա»,-ասաց Ալեքս Կարապետյանը:
Այս հիմնական միջոցառումներից զատ Իրանի 20-ից ավելի հայկական կազմակերպություններ կիրականացնեն նաև ապրիլքսանչորսյան իրենց ծրագրերը:
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն լինում են Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական երթեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է աշխարհի մոտ երեք տասնյակ պետություն:
Աննա Գզիրյան
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.