ԵՄ-ը Ադրբեջանին կոչ է արել ՄԻԵԴ-ին տրամադրել հայ գերիների մասին տեղեկությունները
Եվրամիությունը Ադրբեջանին կոչ է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրել հայ գերիների վերաբերյալ տեղեկատվությունը, որն ավելի վաղ հայցել էր դատարանը:
ԵՄ–ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Եվրամիությունը ողջունում է հրադադարի ռեժիմի ամրապնդումը, որը հաջորդել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև հրադադարի համաձայնությանը։ Դրական է գնահատվում նաև զոհվածների աճյունների վերադարձի իրականացումը և մարդասիրական աջակցության տրամադրումը բնակչության այն հատվածին, որոնք խիստ տուժել են հակամարտության հետևանքով:
«Եվրամիությունը կրկին ընդգծում է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ երկու երկրների միջև վստահության կառուցման և կայուն խաղաղության հարցում առաջընթաց գրանցելու համար: Սա նշանակում է, որ պետք է զերծ մնալ թշնամական ու վիրավորական հռետորաբանությունից, հնարավորինս շուտ ավարտին հասցնել բոլոր ռազմագերիներին ու կալանավորված անձանց՝ անկախ նրանց ձերբակալման պայմաններից, վերադարձի գործընթացը, ինչպես նաև համագործակցել այլ կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է ականազերծումը»,–ասված է հայտարարության մեջ:
ԵՄ-ն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Նախարարների խորհրդին ուղղված վերջին ծանուցմանը` կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական հակամարտությանն առնչվող միջանկյալ միջոցառումների հետ։ Այդ առումով ԵՄ–ն հայտարարել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են հետևել միջանկյալ միջոցներին և կոչ է արել Ադրբեջանին տրամադրել պակասող այն տեղեկատվությունը, որը պահանջել է դատարանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։ Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներ են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։ Հայկական կողմի տվյալներով` այս ընթացքում ադրբեջանական գերության մեջ սպանվել է 3 հայ ռազմագերի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.