Փաշինյանը` անվտանգային համակարգերի մասին
Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ է ստեղծվել։ ԱԺ իր ելույթում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` խոսելով անվտանգային համակարգերի մասին։
«Այդ երկու նոր հենակետերը լրացուցիչ երաշխիք են Սյունիքի և ՀՀ–ի անվտանգությունն ապահովելու համար»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել. այն նախ հիմնված է եղել հայ–ռուսական համատեղ զորախմբի և ՀԱՊԿ–ի հակաօդային պաշտպանության համակարգ ունենալու վրա։
«Երբ մի շարք մարդիկ փորձում են ի ցույց դնել, որ մի շարք կայացրած որոշումներ անվտանգության նոր սպառնալիքներ են ստեղծել Սյունիքի համար, ապա պետք է ասեմ, որ նրանք իրավիճակը խորը չեն դիտարկել։ ՀՀ–ի բոլոր սահմանների պաշտպանությունը իրականացվում է հայ–ռուասական համատեղ զորախմբի ջանքերով, ինչը չի նշանակում, որ բոլոր տեղերում պետք է մարտական դիրքեր լինեն»,–ասաց Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրեց, որ անվտանգության նորմերը վերաբերում են ՀՀ բոլոր սահմաններին, իսկ սահմանների նկարագրությունն ԱԺ–ն տվել է 2010-ին` «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.