Արմեն Գրիգորյանը բացատրել է` ինչպես են ադրբեջանցիները մտել Հայաստանի տարածք
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բացատրել է, թե ինչպես է ստացվել, որ Ադրբեջանի զինված ուժերը կարողացել են Հայաստանի սահման գալ: Գրիգորյանը նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային փոփոխություններն են եղել, և ձմռան պատճառով չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել:
«Գիտեք, որ սահմանագիծը երկարել է, և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել, բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կկարգավորենք»,–ասել է Գրիգորյանը։
Նա ընդգծել է` այնպես չէ, որ 1994 թվականին ամբողջ սահմանը կահավորված է եղել, դա անելու համար երկար ժամանակ է պահանջվել։ Այս դեպքում էլ որոշակի ժամանակ կպահանջվի:
«Սա չպետք է ընկալել, որպես լոկալ միջադեպ, սա գլոբալ պրովոկացիա է, որը կատարվել է Ադրբեջանի և, համոզված եմ, դաշնակիցների դրդմամբ։ Հասկանում եմ մեր հայրենակիցների մտահոգությունները, բայց մենք ամեն ինչ անում ենք»,–ասել է Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը նշել է, որ սեղմ ժամկետում հայկական բանակը լիովին կվերականգնվի։ Նրա խոսքով ՝ Ադրբեջանի կողմից սադրանքի փորձերը ձեռնարկվում են տարբեր ուղղություններով, սակայն ՀԱՊԿ-ում գործարկված գործընթացը թույլ կտա լուծել այդ հարցը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 19:24
В Тавуше протестующие окружили пост военной полиции. Ранее тавушцы перекрыли мост, в районе которого сегодня планировалось провести работы по разминированию. Около моста протестующие установили палатку.
-
2024-04-25 19:22
Представители блока «Мать Армения» во главе с Андраником Теваняном находятся в Тавушской области.
-
2024-04-25 19:18
Сегодня несколько членов движения «Вместе» были задержаны, они пытались перекрыть улицу. Об этом заявил во время акции протеста бывший премьер-министр Армении, член движения «Вместе» Грант Багратян.
-
2024-04-25 19:16
На основании геодезических измерений, проводимых в рамках работ по уточнению координат на границе между Республикой Армения и Азербайджанской Республикой по состоянию на 25 апреля 2024 года установлено 20 пограничных столбов, сообщает пресс-служба армянского правительства.